Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Ո՞վ «կօգնի» Թրամփին հաղթել Իրանին

Մայիսի 19-20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Այդ մասին ծանուցել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնելու ԱՄՆ նախագահից չորս օր հետո։ Եվ եթե անգամ իրականություն է, որ Սի Ծինփինի հետ նրա բանակցությունները «ծրագրված էին ավելի վաղ», իշխող տպավորություն է, որ նա «ստուգողական» այց է կատարում։

Եվրասիական համագործակցության ասոցացիայի նախագահ Տատյանա Պարխալինան «Կոմերսանտին» մեկնաբանել է, որ Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը երկխոսության շրջանակներից դուրս են թողել բազմաբևեռ աշխարհի թեման և բոլորին ակնհայտորեն նկատել տվել, որ խոսքը նոր երկբևեռության մասին» է։

Ռուսաստանցի մեկնաբանը, այսպիսով, ակնարկել է, որ Թրամփի Չինաստան այցը «երկբևեռ աշխարհի տրամաբանության» մեջ էր, և Ռուսաստանի նախագահը փորձելու է «վերականգնել բալանսը»։ Դոնալդ Թրամփի Պեկին այցը ամերիկյան առաջատար լրատվամիջոցները գնահատել են «ոչ այնքան հաջողված»։

Եվ եթե անգամ այդ համատեքստում Մոսկվան համարում է, որ չին-ամերիկյան և ռուս-չինական հարաբերությունների «բալանսը վերականգնելու անհրաժեշտություն կա», ապա վստահաբար կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության քարոզչությունը, մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չէ։

Ուշագրավ է, որ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել Անքորիջում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից մոտ երկու շաբաթ հետո։ Այս անգամ Սի Ծինփինի հետ նրա բանակցությունները հաջորդում են ԱՄՆ նախագահի Պեկին կատարած պետական այցին։

Աշխարհը «բազմաբևե՞ռ», թե՞ երկբևեռ պիտի լինի, այս հարցը, երևի, անցյալ տարի սկզբունքային է եղել Չինաստանի համար։ Պուտինը 2025թ․-ին կարողացե՞լ է Սի Ծինփինին համոզել, որ ԱՄՆ նախագահի հետ գագաթաժողովը «աշխարհը երկուսի միջև բաժանելու մասին» չէր։ Եթե «կարողացել» է, ապա մայիսի 19-20-ին Չինաստանի առաջնորդը նույն «հաջողությամբ նրան կհամոզի, որ Թրամփի հետ բանակցություննեերը աշխարհը երկուսի միջև բաժանելու մասին» չէին։

Չոր արդյունքը, սակայն, այն է, որ Չինաստանի առաջնորդի ԱՄՆ պատասխան այցի ժամկետն արդեն հստակ որոշված է՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 16, իսկ ԱՄՆ նախագահը շատ անորոշ ձևով հավանական է համարել, որ մինչև տարեվերջ «կարող է այցելել Ռուսաստան»։

Ստացվում է, որ, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, Թրամփ-Սի-Պուտին «եռյակ միությունը» չի կայանում։ Աշխարհը կդառնա կրկին երկբևեռ, թե՞ Եվրոպան «կամբողջացնի սուրբ երրորդությունը»։ Կամ, գուցե, ձևավորվի ուժի նոր կենտրո՞ն։ Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում