Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Ռուսաստանի սպառնալիքը

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի օգտահաշվում հարցադրում է արել, թե պե՞տք է, արդյոք, քաղաքական գնահատական տալ 1920թ․ ռուս-հայկական պատերազմին։ Նրա կարծիքով, ավելի քան մեկդարյա իրադարձությունները գնահատելիս պետք է ելնել իրողությունից, որ Հայաստանի անկախ հանրապետության դեմ պատերազմել է երեք ուժ՝ բոլշևիկյան Ռուսաստանը, քեմալական Թուրքիան և խորհրդայնացած Ադրբեջանը։

Հայաստանում կունենա՞նք իշխանություն, որ Ռուսաստանին կկարողանա հիշեցնել 1920թ․ օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական զինադադարի համաձայնագիրը և դրան հետեւած իրադարձությունները, այս պահի դրությամբ, երևի, միայն տեսական հնարավորություն է, բայց մի բան ակնհայտ է․ խորհրդայնացած Ադրբեջանը այդ պայմանավորվածության կողմ չէ, ուստի և պատերազմող կողմ չի հանդիսացել։

Զինադադարի համաձայնագիրը հստակ սահմանում է իրավական երկու պայման․ տվյալ պահի դրությամբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի բոլշևիկյան օկուպացիան, իսկ Ռուսաստանը՝ պարտավորվում, որ այդ տարածքների լեգիտիմ կարգավիճակի հարցը կլուծվի կողմերի միջև կնքվելիք խաղաղությյան պայմանագրով։

Այս ձևակերպումներից հետևում է, որ 1920թ․ ապրիլի 28-ի դրությամբ, երբ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանություն է հաստատվել, Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը գտնվել են Հայաստանի անկախ հանրապետության իրավազորության ներքո և օկուպացվել են նրա դեմ ոչ թե խորհրդային Ադրբեջանի, այլ բոլշևիկյան Ռուսաստանի վարած նվաճողական պատերազմի հետևանքով։

Իրավական առումով դա նշանակում է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, որի իրավահաջորդն է այսօրվա Ադրբեջանը, իր գոյության 23 ամիսներին Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը չի վերահսկել, և նշված տարածքները մինչև 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի ստորագրումը գտնվել են բոլշևիկյան Ռուսաստանի օկուպացիայի տակ, դրանց կարգավիճակը որոշել են բոլշևիկները և քեմալականները։

Սա այն դեպքն է, երբ գործ ունենք ոչ թե պատմական անցյալի, այլ իրավա-քաղաքական իրողության հետ։ Իսկ դա այն է, որ 1920 թ․ մայիս-օգոստոս ամիսներին տեղի է ունեցել ռուս-հայկական պատերազմ, հաստատվել է զինադադար, բայց կողմերի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր չի կնքվել, իսկ արդեն խորհրդայնացված Հայաստանի սահմանները որոշվել են քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի պայմաններով։

Ո՞րն է հարցի արդիականությունը։ Անցյալ տարվաա օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը, որով կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն սահմաններում, որ ունեին որպես ԽՍՀՄ միութենական հանրապետություն։

Որքանով հասկացվում է, Թուրքիան Հայաստան-Ադրբեջան այդ «մոդուսը ճանաչում» է, Ռուսաստանը՝ ոչ։ Եվ ռուս-հայկական հարաբերությունների լարվածության բուն պատճառը դա է։ Ամենևին էլ պատահական չէ, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը մայիսի 9-ից հետո խոսել է Սյունիքին «սպառնացող վտանգից»։ Դա Կրեմլի ուղղակի ցուցումն է՝ Հայաստանի հանրությանը հիշեցնել, թե ում «շնորհիվ է Սյունիքը միացվել Հայաստանին»։ Սա է սպառնալիքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում