Friday, 05 06 2026
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը ՀԲՄ համաժողովում ներկայացրեց ՓՄՁ վարկավորման հնարավորությունները

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը մասնակցեց Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի  կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին:

Մայիսի 12-ին Երևանում կայացած համաժողովը նվիրված էր միջազգային կառույցների, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի միջոցով իրականացվող ծրագրերի ազդեցությանը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վրա։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրները և առաջարկել լուծումներ, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության աճը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ները տնտեսության շարժիչ ուժն են՝ Հայէկոնոմբանկն ակտիվորեն ներգրավված է ՓՄՁ վարկավորման ոլորտում: Մենք աշխատում ենք ինչպես պետական ծրագրերի շրջանակում և միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցներով, այնպես էլ սեփական ռեսուրսներով: ՓՄՁ պորտֆելը Հայէկոնոմբանկում կազմում է մոտ 126 մլրդ դրամ, ինչն առևտրայի վարկերի մոտ 60%-ն է, իսկ պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ծավալը գնահատվում է 13 մլրդ դրամ: Այս թվերը, թերևս, խոսում են Բանկի համար ոլորտի կարևորության մասին», – իր ելույթում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը:

Անդրադառնալով բիզնեսներին առաջարկվող ֆինանսական գործիքներին՝ Արտակ Առաքելյանը նշեց, որ Հայէկոնոմբանկն առաջարկում է տարատեսակ առևտրային վարկեր և գործընկերության ծրագրեր՝ հնարավորություն տալով ձեռներեցներին ընտրելու բիզնեսի զարգացման առավել հարմար գործիք:

Համաժողովը կարևոր հարթակ էր ՓՄՁ ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման և բիզնեսների զարգացմնան համար ավելի բարենպաստ լուծումներ գտնելու համար:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում