Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճի եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հյուրերը շրջել են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և հարակից տարածքում, ծանոթացել հուշարձանի պատմությանը:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում հաղթող 9 թիմերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել մասնակցության և հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ օրվա միջոցառումը կոգևորի աշակերտներին բացահայտել Հայաստանը և ճանաչել մշակութային ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձանները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ամեն տարի Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում իրականացվում է հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյան նվիրված համերգ: «Հուսով եմ՝ դուք ևս կմասնակցեք առաջիկա համերգին, որովհետև երբ եկեղեցում հնչում է հոգևոր երաժշտություն, դրա վեհությունն ու շքեղությունն ամբողջովին նորովի են բացահայտվում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը, ԵՄ դեսպանն ու դպրոցականները քայլարշավ են իրականացրել դեպի Արուճի միջնադարյան ամրոց:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը հաղթանակ է գրանցել նաև համաեվրոպական փուլում։ Հաղթող թիմը մեկնել էր նաև Ստրասբուրգ, որտեղից օրերս է վերադարձել։ «Լուսերունը» ներկայացրել էր Գառնու տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա։

Նշենք, որ ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ մշակվել է Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանացման նախագիծը՝ պահպանելով մեթոդաբանական խստությունը և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծով նախատեսվում է այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում