Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից։

Հավաստագրում

Հավաստագրման համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն, կամ առնվազն հարակից ոլորտների (աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ) միջին մասնագիտական կրթություն և համապատասխան վերապատրաստման վկայական, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչ:

Վերապատրաստում

Համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների հավաստագրման համար պարտադիր կլինի վերապատրաստումը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժ օգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ։ Վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից, իսկ վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:

Վերապատրաստման վկայական կարող է տրվել միայն այն մասնակիցներին, որոնք հաջողությամբ կհաղթահարեն գիտելիքների ստուգման նվազագույն շեմը, որը սահմանված է վերապատրաստում իրականացնող կազմակերպության ծրագրով:

Վերապատրաստման վկայական ունեցող մասնագետները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ հավաստագիր ստանալու նպատակով։ Հավաստագիրը կտրվի հինգ տարի ժամկետով։ Նոր աշխատանքի ընդունված և դեռևս չհավաստագրված մարզիչները պարտավոր են աշխատանքի ընդունվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմել հավաստագրման։

Հավաստագրման դիմումների ներկայացում

Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

Դիմումատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ հարակից ոլորտների առնվազն միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը կամ տեղեկանք առնվազն երեք տարվա ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզչի աշխատանքի փորձի վերաբերյալ,
համապատասխան վերապատրաստման վկայական,
հավաստագիր ստանալու համար լրացված դիմումը (Ձև 2):
Ըստ կարգի՝ մարզիչների կողմից սահմանված պահանջները չպահպանելու կամ հավաստագրի բացակայության դեպքում կազմակերպությունների նկատմամբ կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

Կարգի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում