Monday, 20 07 2026
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

2023-ին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը. Կալուգին

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ մասնավորապես մեկնաբանելով «Թրամփի ճանապարհ» նախագիծը։

Ըստ պաշտոնյայի՝ այս նախաձեռնությունը նորություն չէ և հիմնված է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի երկամյա աշխատանքի վրա։ Կալուգինը նշել է, որ դեռ 2023-ին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է լիարժեքորեն կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղային ցանցերը, մինչդեռ ամերիկյան ներկայիս նախագիծը նման ավտոմատ միացում չի նախատեսում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսական կողմը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք կարող են բարդացնել «Թրամփի ճանապարհի» իրականացումը։ Դրանց թվում են՝

  • իր սահմանների մոտ ԱՄՆ ներկայության նկատմամբ Իրանի բացասական վերաբերմունքը և ասիական գործընկերների հնարավոր անվստահությունը,
  • առանց ռուսական և չինական բեռների՝ նախագծի ներդրումների փոխհատուցման ծայրահեղ դժվարությունը,
  • հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, որը գործում է մինչև 2038 թվականը։

«Խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ավտոմատ կերպով չի նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք կապ։ Մեր մեղքը չէ, որ Երևանը միտումնավոր սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը 2023 թվականին»,- ասել է նա։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը՝ «Թրամփի ճանապարհի» գործարկման հեռանկարները մռայլ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում