Monday, 20 07 2026
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

Պուտին-Թրամփ դիվանագիտական «խաղում» առաջինը ո՞ւմ նյարդերը տեղի կտան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է տեղեկությունը, որ Մոսկվան փորձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար «դառնալ լոգիստիկ հաբ»։ Պարզ ասած, նա առաջարկել է Իրանի հարստացված ուրանի պաշարները տեղափոխել Ռուսաստան։ Այդ մասին գրել է Israel Inside-ը։

Պուտինը մանրամասնել է, որ այդ սխեման նախապես բոլոր կողմերին բավարարել է, բայց հետագայում «ամերիկյան վարչակազմը պայմանավորվածությունից հետ է կանգնել»։ Վաշինգտոնը վճռականապես պահանջել է, որպեսզի իրանական ամբողջ միջուկային նյութերը դուրս բերվեն բացառապես Միացյալ Նահանգների տարածք։ Դա, ինչպես և սպասելի էր, Թեհրանի դիրքորոշումը կոշտացրել է։

Ըստ Israel Inside-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այդ հարցը քննարկել է Պուտինի հետ վերջին մեկուկես ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում և մերժել Իրանի միջուկային պահուստները վերահսկողության տակ վերցնելու Կրեմլի նախաձեռնությունը։ Փոխարենը նա Պուտինին առաջարկել է «ջանքերը կենտրոնացնել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վրա» և ընդգծել, որ «դա համարում է ավելի կարևոր խնդիր»։

Իրանը, ինչպես տարբեր աղբյուրներ են հաստատել, ևս մեկ անգամ մերժել է միջուկային ծրագիրը տասը կամ քսան տարով սառեցնելու, հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու ամերիկյան առաջարկները։ Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը վստահաբար ասել է, որ ուկրաինական կարգավորման ԱՄՆ միջնորդներ Ուիթկոֆը և Քուշները «մոտ ապագայում կայցելեն Մոսկվա»։

Եթե Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկությունները, իսկ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր Պեկին այցելել այդ հարցում «հաղթաթղթով», ապա Վաշինգտոնը հազիվ թե աշխուժացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար իր միջնորդությունը։

Ուշագրավ է, որ գրեթե զուգաահեռաբար «Նյու Յորք թայսմը», հղելով ամերիկյան ռազմական փորձագետներին, գրել է, որ Դոնբասի մնացած մասը գրավելու համար, եթե պատերազմը նույն ընթացքով շարունակվի, Ռուսաստանին «հարկ կլինի կռվել ևս երեսուն տաարի»։

Մոսկվայում գտնում են, որ Թրամփը «կարող է Զելենսկուն համոզել, որպեսզի զորքերը Դոնբասից դուրս բերի»։ Ըստ երևույթին, Վաշինգտոնում նույն տրամաբանությամբ համոզված են, որ Ռուսաստանը կարող է Իրանին համոզել, որպեսզի ուրանի հարստացված պաշարները հանձնի ԱՄՆ-ին։

Պուտին-Թրամփ դիվանագիտական «խաղում» ո՞ւմ նյարդերն են առաջինը տեղի տալու։ Իրավիճակը երկուսի համար էլ «ճակատագրական» է, սեպտեմբերին պետական դումայի, նոյեմբերին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում