Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Պուտինի և Ալիևի հակաեվրոպականությունը հասկանալի է, իսկ Հայաստանի ընդդիմությո՞ւնը

Մոսկվայից հայրենիք վերադարձի ճանապարհին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Եվրոպական համայնքի գագաթաժողովին և ընդծել․ «Երևանում ես ինքնիշխան արտաքին քաղաքականության վկա եղա, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը կոշտ քննադատեց Եվրախորհրդարանին՝ իր երկրի դեմ զանազան հռչակագրեր և բանաձևեր ընդունելու համար»։

Ի նշան երախտագիտության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցիալական X հարթակում այս գրառումն է կատարել․ «Թանկագին Ռոբերտ, շնորհակալ եմ Ձեզ Ադրբեջանի մասին ճշմարիտ և թանկ մտքերի համար։ Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը։ Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ հայտնում Սլովակիա այցի ընթացքում ինձ ցուցաբերած հյուրընկալության համար և անհամբեր սպասում եմ Բաքվում Ձեզ հետ շուտափույթ հանդիպմանը»։

Տրամաբանությունը հուշում է, որ եթե Մոսկվա այցից հետո Սլովակիայի վարչապետը կարևորել է Եվրախորհրդարանի դեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ուրեմն Պուտին-Ֆիցո բանակցություններում Իլհամ Ալիևի «ինքնիշխան կեցվածքը» քննարկվել և ըստ էության գնահատվել է։ Ընդ որում, Ալիևի գրառումից հասկացվում է, որ ամենամոտ ապագայում Ֆիցոն կայցելի Ադրբեջան։

Եվրամիությունում Ադրբեջանի լոբբիստ Վիկտոր Օրբանը մայիսի 9-ին թողել է պաշտոնը։ Օրբանը նաև Բրյուսելում Վլադիմիր Պուտինի «լիազոր ներկայացուցիչն» էր։ Այդ դերը, երևի, վերապահվում է Ռոբերտ Ֆիցոյին։ Մոսկվայում և Բաքվում չեն թաքցնում, որ լուրջ հույսեր են կապում նաև Բուլղարիայի նորընտիր վարչապետ Ռուդևի հետ։

Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, ինչի դեմ Իլհամ Ալիևը «ինքնիշխան քննադատություն» է հնչեցրել, Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնատեղահանելու և նրա նախկին ղեկավարներին կալանավորելու համար։ Սլովակիայի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո այդ հարցում Ալիևի հետ համերաշխություն է հայտնել և պատրաստվում է այցելել Բաքու։

Եվրախորհրդարանը ԵՄ օրենսդիր մարմին է։ Ադրբեջանի «դեմ» նրա բանաձևը, իհարկե, Եվրահանձնաժողովի համար պարտադիր ուժ չունի, բայց արտահայտում է եվրոպական հանրության քաղաքական դիրքորոշումը, որի նկատմամբ Բաքվի և Մոսկվայի անհանդուրժողականությունը գրեթե նույնական է։

Հայաստան- Եվրամիություն քաղաքական, քաղաքակրթական մերձեցման դեմ Պուտինը և Ալիևը, գուցե, տարբեր մոտիվացիա ունեն, բայց շահերի համընկնումը ակնհայտ է։ Արտառոց է, որ առերևույթ Ադրբեջանի «պարտադրած խաղաղության» փոխարեն «ուժեղ» կամ «արժանապատիվ խաղաղություն» խոստացող հայաստանյան ընդդիմությունը նույնպես հակաեվրոպական է։

Ինչո՞ւ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում