Սուդանի արևմտյան մասում` Դարֆուրում գտնվող խաղաղապահների պահակախումբը հարձակման է ենթարկվել: Երկու զինվոր և մեկ ոստիկան մահացել են, վեց հոգի վիրավոր են: Այս մասին հաղորդում է BBC-ն: Պահակախումբը հարձակվողների վրա կրակ է բացել և նրանցից մեկին սպանել:
Աֆղանական միության և ՄԱԿ-ի միավորված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ պահակախումբը հարձակման է ենթարկվել Զամզամ ճամբարի շրջակայքում` Էլ-Ֆաշիր քաղաքից հարավ-արևմուտք:









































