Մոտակա օրերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից կկազմավորվի նոր սահմանադրության ստեղծմանն ուղղված աշխատանքների հատուկ կոմիտե: Այս մասին հաղորդում է սիրիական Ալ Ուատան օնլայն թերթը: Նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջը և, եթե ստանա Սիրիայի Ազգային խորհրդի 2/3-ի հավանությունը, համազգային հանրաքվե կանցկացվի:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը շարունակում է պահանջել երկրի նախագահի հրաժարականը և երկրում ժողովրդավարական ռեֆորմների անցկացում: Նման ռեֆորմների անցկացմանը կողմ են հադես գալիս նաև Մոսկվան և Պեկինը, որոնք, օգտագործելով ԱԽ-ում իրենց վետոյի իրավունքը, կանխեցին Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:











































