Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Լրատվամիջոցները հայտնում են, որ ազատումները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:







































