Monday, 20 07 2026
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«ԱՄՆ-ը դուրս կգա պատերազմից, որպեսզի Իսրայելը շարունակի այն», բայց դա ավարտ կլինի՞

Իրանի ներպետական բանավեճի շրջանակներում գնահատական է հնչել, որ եթե իրանական նավահանգիստների շրջափակումը ևս վեց-ութ շաբաթ շարունակվի, դա կբերի տնտեսական ցուցանիշների վատթարացման, ինչի հետևանքով կվերսկսվեն անցյալ դեկտեմբեր-հունվարի բողոքները։ Այս մասին առանց որևէ աղբյուր վկայակոչելու գրել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան»։

Ավելին, պարբերականը մանրամասնել է, որ այդ հարցը «քննարկվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում, որ նախագահել է կառույցի ղեկավար Մոհամադ Բաղեր Զոլղադրը, հրապարակվել են իրանական հակահետախուզության հաշվետվությունները»։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, դրանք ցույց են տալիս, որ «ազգային տնտեսությունը մոտ է փլուզման»։

Այդուհանդերձ, ինչպես փաստում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, Իրանի պաշտոնական ներկայացուցիչները «հասկանալ են տալիս, որ պատրաստ չեն ծովային շրջափակման պայմաններում բանակցությունների գնալ», և միջնորդներին արված «բոլոր առաջարկությունները առանցքային հարցերում առավելապաշտական» են։

Շատ ուշագրավ է, որ ռուսաստանյան պարբերականը, արդեն հղում անելով ամերիկյան «ուսումնասիրությունների կենտրոններին»՝ հրապարակայնացնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ահմեդ Վահիդին «ԱՄՆ հետ պատերազմի կողմնակից է, գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մոտ մուտքի բացառիկ արտոնություն ունի և հատկապես նա է հանդես գալիս «ռահբարի խոսնակի» դերում։

Արձանագրելով, որ Իրանում փաստացի իշխանությունը անցել է ԻՀՊԿ հրամանատարին, «Նեզավիսիմայա գազետա»-ն եզրակացնում է: «Դա վկայում է, որ մոտ ապագայում Իրանի բանակցային դիրքորոշումը չի մեղմանա․ Մոջթաբան արտոնել է այդ քաղաքականությունը»։

Ռուսաստանը պաշտոնապես դատապարտել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը։ Իսլամական հանրապետության արտգործնախարար Արաղչիի Սանկտ Պետերբուրգ այցից և ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո ՌԻԱ Նովոստին խմբագրական հոդվածում ընդգծել է, որ «Մոսկվան Թեհրանին ամենամեծ օժանդակությունն է ցուցաբերում՝ առաջնահերթ սահմանելով միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը»։

Կարելի է ենթադրել, որ Պուտին-Արաղչի բանակցությունների արդյունքում «մշակվել են որոշակի գաղափարներ, որ, սակայն, ԻՀՊԿ հրամանատար Վահիդին մերժել» է։ Ռուսաստանյան պարբերականի բացահայտումը, որ, գուցե, հետախուզական տեղեկություն է, թե Վահիդին «ռահբարի խոսնակն» է, վկայում է, որ Մոսկվայում ԻՀՊԿ հրամանատարից դժգոհ են։ Բացառված չէ, որ «կարգավորման իրանա-ռուսաստանյան սկզբունքները մերժվել են նաև ԱՄՆ նախագահի կողմից»։

Իրանի շուրջ իրավիճակի խիստ անորոշության պայմաններում իսրայելական աղբյուրները հայտնել են, որ վերջին օրերին «վեց հազար հինգ հարյուր տոննա ընդհանուր ծավալով նոր սպառազինություններ են ներկրվել Իսրայել», իսկ պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բանակը «ամենակարճ ժամկետում ձեռնամուխ լինել ցանկացած խնդրի լուծման»։ Կարծես թե իրականությանը մոտ է այն վարկածը, որ «ԱՄՆ-ը դուրս կգա պատերազմից, որպեսզի Իսրայելը շարունակի այն»։ Բայց դա ավարտ կլինի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում