Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԼՂ հայերը տարածաշրջանը կամավոր են լքել. Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ դեսպանին

Մայիսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խստորեն քննադատել է Եվրոպական խորհրդարանի՝ ապրիլի 30-ին ընդունած բանաձևը՝ այն անվանելով անհիմն և կողմնակալ։ Դեսպանին հանձնվել է նաև բողոքի նոտա։

ԱԳՆ-ում նշել են, որ բանաձևում ներկայացված դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին և պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման պարտավորություններին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ նման մոտեցումը բացասաբար է ազդում տարածաշրջանում կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու ԵՄ հարաբերությունների հեռանկարների վրա։

Ադրբեջանական կողմը նաև հայտարարել է, որ ԼՂ վերադառնալու վերաբերյալ հայկական բնակչության մասին պնդումները անհիմն են և դիտարկվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Նշվել է, որ 2023 թվականին ներկայացված վերաինտեգրման ծրագրի պայմաններում հայ բնակիչները կամավոր լքել են տարածաշրջանը։

Բացի այդ, ընդգծվել է, որ «ռազմագերիներ» ներկայացվող անձանց ազատ արձակելու կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։ Ըստ Բաքվի՝ այդ անձինք դատապարտվել են ծանր հանցագործությունների՝ ներառյալ ահաբեկչության, դիվերսիաների և ռազմական հանցագործությունների համար։

Ադրբեջանը նաև հերքել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն։ Միաժամանակ նշվել է, որ եվրոպական կառույցները բավարար ուշադրություն չեն դարձնում օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մշակութային ժառանգության վնասման փաստերին։

Հանդիպման ընթացքում ԵՄ կողմին կոչ է արվել զերծ մնալ նման քայլերից՝ ընդգծելով, որ դրանք վնասում են Ադրբեջան–ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանում խաղաղության ու կարգավորման գործընթացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում