Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Բրիտանա-ամերիկյան «հաշտեցումը տեղի՞ է ունեցել»

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը թագուհի Կամիլայի հետ ապրիլի 27-ից պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Արևմտյան մամուլը այդ այցը կարեւորում է նրանով, որ Մեծ Բրիտանիայի թագավորը «կարող է մեղմել Վաշինգտոնի և Լոնդոնի միջև առկա տարաձայնությունները»։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինչպես հայտնի է, չի միացել Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմին, ինչպես նաև Հորմուզի նեղուցի և իրանական նավահանգիստների շրջափակմանը, ինչը հարուցել է Միացյալ Նահանգների նախագահի խիստ դժգոհությունը։

Մեկուկես ամսից ԱՄՆ-ը կտոնի անկախության 250-ամյակը, որ ձեռք է բերել Մեծ Բրիտանիայից, և արքայական զույգը կարող էր Վաշինգտոն այցելել այդ տոնակատարություններին ներկա գտնվելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, Լոնդոն-Վաշինգտոն տարաձայնությունները հասել են վտանգավոր կետի, ուստի Չառլզ Երրորդը Վաշինգտոն է մեկնել, որպեսզի «կանխի խզումը»։ Բրիտանական միապետին քառօրյա այցի ընթացքում ուղեկցում է արտաքին գործերի նախարար Կուպերը, ինչը վկայում է, որ ամերիկա-բրիտանական բանակցությունների առարկան շատ լուրջ է։

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի միապետի հետ փակ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում «հակառակորդի դեմ ռազմական հաղթանակ ենք տարել և երբեք թույլ չենք տա, որ նա միջուկային զենք ունենա, Չառլզը ինձ հետ համաձայն» է։

Չառլզ Երրորդի Վաշինգտոն այցին ընդառաջ ԱՄՆ-ը Իրանից ստացել է «փուլային բանակցությունների» առաջարկություն, որի պաշտոնական պատասխանը դեռևս հայտնի չէ։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը միայն հաստատել է, որ նախագահ Թրամփը «խորհրդականների հետ այդ հարցը քննարկել» է։ Եթե «Չառլզը համաձայն է, որ Իրանի միջուկային զենք չպետք է ունենա», ուրեմն Իրանի շուրջ իրավիճակը Սպիտակ տան փակ բանակցությունների հիմնական առարկան է եղել։

Իրանի միջուկային ծրագրի հարցում բրիտանա-ամերիկյան համաձայնությունից, եթե ընդունենք, որ այն առկա է, ուղղակի չի հետևում, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն կարող մրցակիցներ լինել։ Չառլզ Երրորդի Վաշինգտոն այցին նախորդել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, մինչդեռ տարածաշրջանի ստատուս-քվոյի հարցում թուրք-ամերիկյան տարաձայնություններն ակնհայտ են։

Մեծ Բրիտանիա-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, անշուշտ, «արտապատկերվելու» է նաև բրիտանա-ադրբեջանական հարաբերություններում։ Այս առումով Վաշինգտոն-Լոնդոն «հաշտեցումը», եթե Չառլզ Երրորդին հաջողվի դրան հասնել, կնպաստի Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հայ-թուրքական կարգավորմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում