Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը մեծանում են։
Նրա խոսքով՝ Կիևը շարունակում է տարածքային կորուստներ կրել ռազմական գործողությունների գոտում։ Պուտինը նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները և նրանց աջակցողները, ըստ իր գնահատականի, դիմում են ահաբեկչական մեթոդների՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու անհնարինության պայմաններում։
ՌԴ նախագահի պնդմամբ՝ նման մոտեցումը չի կարող ազդել իրավիճակի ընդհանուր զարգացման վրա։ Նա հավելել է, որ Կիևը, իր կարծիքով, ավելի հաճախ է թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները։
Պուտինը նաև անդրադարձել է «նոր շրջաններում» բնակվող մարդկանց՝ նշելով, որ նրանք չեն վախենա սպառնալիքներից։ Բացի այդ, նա քննադատել է Ուկրաինային՝ հայտարարելով, որ երկիրը չի անցկացնում ընտրություններ ռազմական դրության պայմաններում և խոչընդոտում է Ռուսաստանին ընտրական գործընթացներ կազմակերպել։







































