Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վրաց ուղղափառ եկեղեցին Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիարքարանի հետ «հոգևոր եղբայրությունը» չի խզի

Ապրիլի 28-ին կայացել է Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդի նիստը։ Այդ մասին հայտնել է apsny.ge կայքը։ Սինոդի նիստում առաջադրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը երեք թեկնածում։ Ինչպես և կանխատեսում էին վրացի փորձագետները, ամենաշատ ձայն ստացել է պատրիարքական տեղապահ միտրոպոլիտ Շիոն։ Նրա թեկնածությունը պաշտպանել է Սինոդի 20 անդամ։

Միտրոպոլիտ Շիոն վերջին գրեթե տասը տարիներին փաստացի Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդն է եղել։ Կարելի է վստահաբար ասել, որ հենց նա էլ կընտրվի Համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարքը։

ՎՈՒԵ Սինոդի նիստին ընդառաջ ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի ընտրության քաղաքական կարևորությանը։ Բանն այն է, որ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից Աբխազիայի անկախության ճանաչմանը, Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարքը վրացական երկու նախկին ինքնավարությունները ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք։

Այս հողի վրա ՌՈՒԵ-ն նույնիսկ սուր հակասություններ է ունեցել Աբխազիայի իշխանությունների հետ, որ պահանջել են կամ ճանաչել «աբխազական եկեղեցու» ինքնուրույնությունը, կամ ծայրահեղ դեպքում հիմնադրել ՌՈՒԵ Աբխազիայի թեմ, բայց մերժում են ստացել։

Ռուսաստանյան մամուլը այս կապակցությամբ շատ հստակ ասել է, որ եթե Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք ընտրվի Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի համակիր հոգեւորական, ապա Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիարքարանը կընդառաջի Աբխազիայի իշխանությունների խնդրանքին։

Կաթողիկոս-պատրիարքի թեկնածության հարցում միտրոպոլիտ Շիոյին նախապատվությունը, ամենայն հավանականությամբ, նաև ներքաղաքական մոտիվացիա ունի։ ՎՈՒԵ-ն անցյալ տարի Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի շրջանում փաստացի աջակցել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը՝ ընդգծելով, որ Վրաստանը պետք է պահպանի ազգային ինքնությունը, հավատը և սովորությունները։

Մամուլը դեռևս այն ժամանակ է հրապարակայնացրել, որ կաթողիկոս-պատրիարքի անունից կառավարության հետ բանակցում է տեղապահ Շիոն։ Նա բարձրագույն հոգևոր կրթությունը դեռևս խորհրդային տարիներին ստացել է Մոսկվայում և, ըստ երևույթին, հանդիսանում է «Վրացական երազանքի» արտաքին քաղաքական ուղեգծի կողմնակից։

Համայն Վրաստանի կաթողիկոսի ընտրությունը պետք է կայանա ոչ ուշ, քան մինչև մայիսի 17-ը։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Սինոդի անդամների կողմնորոշումը չի փոխվի, և Վրաց ուղղափառ եկեղեցին «հոգևոր եղբայրությունը» կշարունակի Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիարքարանի հետ։ Չպետք է մոռանալ, որ ՎՈՒԵ-ն ավելի քան մեկ դա փաստացի ՌՈՒԵ թեմի կարգավիճակ է ունեցել և ինքնուրույնություն է ստացել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում