Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Իսկ գուցե Մայր աթոռը բացի՞ արխիվները

Ստեփանակերտում երկու եկեղեցիների ավերումն, անխոս, բարբարոսություն է, բայց ի՞նչ կտա Երևանի պաշտոնական արձագանքը, որի բացակայությունը հարուցել է ընդդիմադիր քաղաքական ուժերի, հանրային գործիչների, մի շարք փորձագետների խիստ դժգոհությունը։ Բաքվի իշխանական մամուլը կատարվածը ներկայացրել է երկու «հիմնավորմամբ»։ Նախ, «ապօրինի» է գնահատվում «օկուպացիայի տարիներին» Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ստեղծումը, ապա՝ եկեղեցիների կառուցումը, որ «իրականացվել է առանց Ադրբեջանի համաձայնության՝ խախտելով 1977 թ․ հաստատված Ստեփանակերտի կառուցապատման գլխավոր պլանը»։

Խնդիրը, սակայն, ավելի խորքային է։ 2021թ․ մարտի 16-ին Regnum-ը, որ Ռուսաստանի ԱԳՆ եւ հատուկ ծառայությունների հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունի, հրապարակել է «Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու վտանգի առաջ» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացված է «ուդի-աղվանական եկեղեցին» օրինականացնելու ադրբեջանական ծրագիրը։

Ադրբեջանի «պատմագիտական» վարկածով Աղվանից եկեղեցին քրիստոնեությունը ընդունել է ոչ թե Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից, այլ՝ Եղիշե առաքյալից։ Ընդ որում, ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ, ի տարբերություն Հայ եկեղեցու, Աղվանից եկեղեցին «ուղղափառ» է։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հաստատվել է ԽՍՀՄ գոյության շրջանում՝ 1989 թ․-ին։ Տրամաբանական է ենթադրել, որ հաշվի է առնվել նաև Ադրբեջանի տեսակետը։ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպե՞ս է լուծվել ՀԱԵ Արցախի թեմի կարգավիճակի հարցը, հայտնի չէ։ Ղարաբաղյան կարգավորման ոչ մի առաջարկություն այդ խնդիրը չի ներառել։

Regnum-ի վերոհիշյալ հրապարակումն ունի չափազանց ուշագրավ դիտարկում, «եթե Հայ առաքելական եկեղեցին վերականգներ Աղվանից կաթողիկոսությունը, ապա «ուդի-աղվանական եկեղեցին» օրինականացնելու հարցում Ադրբեջանի դժվարություններ կունենար, բայց քանի որ Էջմիածինը և Ստեփանակերտը հրաժարվել են, նախաձեռնությունը մնում է Ալիևի ձեռքում»։

Ե՞րբ և ո՞ւմ կողմից է «Մայր աթոռին արվել Աղվանից կաթողիկոսությունը վերականգնելու առաջարկ», հայտնի չէ։ Փաստ է, որ անցյալ տարի Վատիկանի պաաշտոնական ամսագրում այսպես կոչված Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ինքնության մասին ծավալուն հոդված է տպագրվել, իսկ անցյալ ամիս տեղեկություն է տարածվել, որ Կաթոլիկ եկեղեցու արխիվներից Աղվանից եկեղեցու մասին Ադրբեջանին մի քանի տասնյակ փաստաթղթեր են փոխանցվել։

Աղվանից եկեղեցու ինքնությունը ճանաչել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Բաքվի իր թեմի պաշտոնական կայքի միջոցով։ Ստեփանակերտի եկեղեցիների ավերմանը զուգահեռ Ադրբեջանը Ծիծեռնավանքում և Ամարաասում տեղադրել է «հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանը պահպանվում է պետության կողմից» գրառումով ցուցանակ է տեղադրել։

Խնդիրն, այսպիսով, հանգում է նրան, որ Ադրբեջանը իր ներկայիս տարածքի քրիստոնեական բոլոր հուշարձանները փորձում է միջազգայնացնել որպես «աղվանական»։ Անկախության ավելի քանի երեսուն տարիներին այդ ուղղությամբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, պարզվում է՝ կամ ոչինչ չեն ձեռնարկել, կամ էլ ոչ միայն քաղաքական, այլեւ կրոնա-դավանական աջակցություն չեն ունեցել ոչ Վատիկանից, որ Ռուս ուղղափառ եկեղեցուց, ոչ Կոստանդնուպոլիսի Հունաց տիեզերական պատրիարքից։ Իսկ գուցե Մայր աթոռը բացի իր արխիվները և ապացուցի, որ Աղվանից եկեղեցին 1836թ․-ից առնվազն ութ հարյուրամյակ առաջ արդեն լիովին հայկականացա՞ծ էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում