Ինչպես երեկ տեղեկացրել էինք Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան հայտնաբերվել է 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները հաստատում են, որ Վլադիմիր Ասատրյանն ինքնասպանություն է գործել:
Ինքնասպանվելուց առաջ զինվորը ձեռքի ափի մեջ գրել է ծառայակիցների և սպաների անուններ, որոնք կարող են կապ ունենալ զինվորին ինքնասպանության հասցնելու հետ:









































