Մյանմարի իշխանությունները հայտարարել են մեծ համաներում, որին կարող են ենթարկվել նաև այսպես կոչված «խղճի բանտարկյալները»: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը:
Առաջին բանտարկյալներին կարող են ազատ արձակել արդեն վաղը: Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա օրերին ներում կշնորհվի նաև քաղբանտարկյալներին: Ընդհանուր առմամբ, համաներման կենթարկվի 6359 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով` Մյանմարում պահվում է ավելի քան 2200 քաղբանտարկյալ, չնայած երկրի իշխանությունները հայտարարում են, որ այդ մարդիկ դատապարտվել են քրեական հոդվածներով: ԱՄՆ-ը և Եվրամիությունը բազմիցս կոչ են արել Մյանմարի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Գործակալությունը նշում է, որ այս համաներմամբ երկրի նախագահ Տխեյնա Սեյնան փորձում է ապացուցել ընդդիմությանը և միջազգային հանրությանը, որ իր կառավարությունը գնում է ժողովրդավարության ճանապարհով:











































