Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Եվրամիությունը «ստուգում» է Ալիևին

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեվիչսին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ըստ այդմ, Ալիևը և Ռինկեվիչսը բանակցություններ են վարել նախ դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով: Պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրել է, որ նախագահների ներկայությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում: Ադրբեջանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունները ստորագրել են «Փոխըմբռնման մասին» հուշագիր: Համագործակցության փաստաթուղթ են ստորագրել կողմերի ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունները, սննդի անվտանգության և սահմանապահ ծառայությունները:

Լատվիայի նախագահ Ռինկեվիչսը բանակցությունների ավարտին մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները «կրում են ռազմավարական բնույթ» և հույս հայտնել, որ Բաքվում մեկնարկող ադրբեջանա-լատվիական բիզնես-համաժողովը կնպաստի համագործակցության ամրապնդմանը և խորացմանը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և գնահատել, որ «համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի մոտ ապագայում»: Լատվիայի նախագահը ընդհանրացրել է, որ «դա կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման համար»:

Իր խոսքում Լատվիայի նախագահը հատուկ ընդգծել է Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքների հարցում Ադրբեջանի դերը» և մասնավորեցրել, որ դա «ռազմավարական նշանակություն ունի ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության համար»: Եվրամիութան և Ադրբեջանի հարաբերությունները մնում են բարդ: Տպավորություն է, որ Լատվիայի նախագահի Բաքու այցը Բրյուսելի համար «ստուգողական» է: Այն հաջորդում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության վերականգնմանը:

Ուշագրավ է, որ նույն օրը Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթը, ինչպես նաև՝ Ուկրաինային իննսուն միլիարդ եվրո վարկի տրամադրման հարցը: Հունգարիան և Սլովակիան հանել են առարկությունները: Ըստ Reuters –ի, այդ համաձայնությունը «գրավոր ընթակարգ կանցնի և կհաստատվի Կիպրոսում ապրիլի 23-24-ին կայանալիք՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում