Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Մոսադը» բացահայտել է Իլհամ Ալիևին

Ապրիլի 20-ին Իսրայելի հատուկ ծառայությունները՝ «Մոսադը» և «Շաբակը» համատեղ հայտարարություն են տարածել և «բացահայտել» Իրանի «ահաբեկչական ցանցի ծրագրերը»: Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին: Ըստ տարածված տեղեկատվության, փաստացի խոսքը վերաբերում է Իրանի կողմից «Բաքվում ծրագրված ահաբեկչությունների և Բաքու-Ջեյհան նավթամուղի պայթեցման ծրագրին», որ, իբր, «կանխել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:

«Մոսադը» և «Շաբակը» բացահայտել են, որ Բաքվում և Բաքու-Ջեյհան նավթամուղի դեմ «ահաբեկչությունները ծրագրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ռահման Մոկադամը, որ ոչնչացվել է «Առյուծի մռնչյուն» ռազմագործողության մեկնարկի փուլում»:

Ըստ իսրայելական հատուկ ծառայությունների, Իրանը «ծրագրել էր Բաքվի հրեական սինագոգում պայթյուն իրականացնել, ինչպես նաև սպանել Ադրբեջանի հրեական համայնքի ղեկավարներին»: Նրանք նաև «բացահայտել են», որ Բաքվում «ձերբակալված իրանական գործակալներից առգրավվել է ինչպես պայթուցիկ, այնպես էլ ապօրինի ճանապարհով ներմուծված դրոն»:

Խոսքը փաստացի մոտ երկու ամիս առաջ՝ մարտի առաջին օրերին, Բաքվում իրականացված ձերբակալությունների մասին է: Ուշագրավ է, թե ինչո՞ւ «բացահայտումներ անում» են իսրայելական հատուկ ծառայությունները և ոչ թե Ադրբեջանի պատկան մարմինները, որ պարտավոր են սեփական հանրությանը տեղեկացնել, թե ինչ փուլում է «իրանական գործակալների» գործի քննությունը:

Տպավորություն է, որ «Մոսադը» և «Շաբակը» Բաքվում «իրանական ահաբեկչական ցանցի բացահայտման» մասին հայտարարությունը տարածել են քաղաքական նպատակով: Ակնհայտ է, որ եթե «ահաբեկչական ցանցի ղեկավար» Ռահման Մոկադին սպանվել է «Մոսադի» կողմից, ուրեմն Բաքվում նրա «գործակալներին» նույնպես իսրայելական հետախուզությունն է բացահայտել: Ադրբեջանին մնացել է նրանց ձերբակալելու տեխնիկական դերը: Թեև բացառված չէ, որ այդ գործողությունը նույնպես «Մոսադն» է իրականացրել:

Ադրբեջանը մարտի առաջին օրերին գրեթե պատրաստ էր միանալ Իրանի դեմ պատերազմին: Այդ ճակատագրական քայլից, որքանով հասկացվում է, Ալիևին ետ է պահել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Թուրք-իսրայելական հարաբերությունները ներկայումս ընդհուպ մոտեցել են ռազմական բախման շեմին: Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի շահերն անտեսել չի կարող:

«Մոսադը», կարծես, Ալիևին հիշեցնում է Իսրայելի հանդեպ չմարած պարտքը: Այդ սենսացիոն բացահայտմանը ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Բաքուն, կընդունի՞, որ իսրայելական հատուկ ծառայությունների հետ ներգրավված է եղել հակաիրանական հատուկ գործողություններին, թե կհերքի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում