Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Պատմամշակութային հուշարձանների hարգելի՛ պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ը աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված պատմության և մշակույթի շուրջ 25 000 անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ։

Պետությունը վերջին տարիներին անհամեմատ ավելացրել է հուշարձանների վերականգնման ծավալները, և տարեկան արդեն խոսում ենք ավելի քան 20 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության համար:

Այսպիսով՝ ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը 2022 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 542 %-ով, իսկ վերականգնվող հուշարձանների թիվն ավելացել է 14-ով:

Յուրաքանչյուր տարի պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվում և հանրահռչակվում են նոր հուշարձաններ: Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով պետությունը ոչ միայն դրանք ամրակայում, նորոգում և վերականգնում է, այլ նաև հանրահռչակում՝ որոշներն ընդգրկելով տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցանկերում:

Հատկանշական է, որ 2024-2025 թվականներին 29 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է գրանցվել 3 հուշարձանախումբ՝ Տիրինկատարի վիշապաքարերն ու մշակութային լանդշաֆտը, Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնու հնագիտական համալիրն ու «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներում» բնության հուշարձանը: Սա, թերևս, միջազգային հարթակներում մեր պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու քաղաքականությունն ակտիվացնելու կարևոր քայլ է:

Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում: Այս ուսումնական տարվանից յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները՝ պահպանության և հոգածության նպատակով: Նպատակն է՝ ինչպես հուշարձանի պահպանությանն աջակցումը, այնպես էլ համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը ևս քաջ գիտակցի դարերի խորքից եկած ու իրենց հասած ժառանգության պահպանության կարևորությունը:
Հատկանշական է, որ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագրի շրջանակում 3-րդ տարին անընդմեջ հայաստանյան թիմերը հաղթում են համաեվրոպական հարթակում, ինչը նշանակում է, որ մեր երեխաները դաստիարակվում են ճիշտ արժեքներով և գաղափարներով:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հոգածությունը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է: Հուշարձանների պահպանությունը մշակութային կրթության կարևոր ուղղություններից է, որում կարևոր են յուրաքանչյուրիս ներդրումն ու ջանքը: Սերունդները պետք է ճանաչեն իրենց անցյալը, արժևորեն ներկան ու փոխանցեն հարուտ ժառանգությունն իրենց հաջորդներին:
Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում