Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ռուսաստանը «կանդամակցի՞» Թուրքական պետությունների կազմակերպությանը

Ապրիլի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենիտինա Մատվիենլոյին: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Այլ աղբյուներից հայտնի է դարձել, որ թուրքական կողմից ներկա են եղել նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը և անվտանգության հարցերով Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայը:

Այս ձեւաչափը վկայում է, որ Էրդողան-Մատվիենկո հանդիպումը զուտ արարողակարգային չէ: ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահը սահմանադրությամբ իշխանության հիերարխիայի երրորդ դեմքն է՝ նախագահից և վարչապետից հետո: Կարելի է ենթադրել, որ Էրդողանը եւ Մատվիենկոն քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների «վերբեռնման» հետ կապված սկզբունքային հարցեր: Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը փաստացի բացահայտել է, որ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացը որպես այդպիսին դադարել է, և «զինված ուժերը իրականացնում են այն գործողությունները, որ հատուկ ռազմական գործողությամբ նախանշել է գերագույն գլխավոր հրամանատարը»:

Այս համատեքստում ուշագրավ է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Ուկրաինային եվրոպական երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը «նրանց միայն մոտեցնում է Ռուսաստանի հետ դիմակայությանը»: ՌԻԱ Նովոստին այդ առթիվ գրել է, որ եթե հաստատվի, որ Ֆինլանդիան և Մերձբալթիկայի երկրները «ուկրաինական ԱԹՍ-երին օդային միջանցք են տրամադրում, ապա Ռուսաստանը համարժեք պատասխանը չի ուշացնի»:

Որքանով հասկացվում է «Ռամշտային ձևաչափի» վերջին հանդիպման մասին տեղեկատվական հոսքերից, Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը թեև հեռավար մասնակցել է քննարկումներին, բայց ընթացիկ տարում Ուկրաինային սպառազինությունների և ռազմամթերքի մատակարարման որևէ անոնս չի արել: Ինչ վերաբերում է թուրքական «Բայրաքտար» ԱԹՍ-երին, որ պատերազմի առաջին փուլում շոշափելի դերակատարություն են ունեցել, Ուկրաինայի ներկայիս սպառազինվածության առումով այլևս որոշիչ նշանակություն չունեն:

Այս ֆոնին «Կոմերսանտը» անդրադարձել է Կենտրոնական Ասիայում Թուրքական պետությունների կազմակերպության «անվտանգային շենգենյան գոտի» ձևավորվելու «մեծ հավանականության» հարցին: Որքան էլ արտառոց չհնչի, հրապարակման տոնայնությունը ոչ միայն խիստ չէ, այլև հանդուրժողական է: Հեղինակը միայն ընդգծել է, որ «Ռուսաստանը պետք է հաշվի նստի այդ հեռանկարի հետ»: Խոսքը մի նախագծի մասին է, որ թուրքախոս երկրների, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի, փորձագիտական շրջանակներում ստացել է «Թուրանական ՆԱՏՕ» պայմանական անվանումը:

Տպավորություն է, թե Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե այդ կառույցի հետ ունենար դաշնակցային համագործակցություն: ՀԱՊԿ-ի անցյալ տարվա գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը հռչակել է «եվրասիական անբաժանելի անվտանգային համակարգ» ստեղծելու առաջնահերթություն: Պատակա՞ն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը դաշնակցային համագործակցության վերադառնալու մասին հայտարարել են Էրդողան-Մատվիենկո բանակցությունների նախօրեին, իսկ վերջինս Թուրքիայի նախագահից առաջ հանդիպել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում