Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Իրանը «անցնում է ամերիկյան ճամբար»

Իրանը միջուկային զենք չունի, և նրանք դրան համաձայնել են: Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային «փոշին», որ գտնվում է խոր հողի տակ:Մենք Իրանի հետ շատ համաձայնություններ ունենք, և ես կարծում եմ, որ շատ դրական մի բան տեղի կունենա: Ինչպես տեղեկացրել է «Վաշինգտոն փոստը», իսրայելա-լիբանանյան հրադադարը ուժի մեջ մտնելու առթիվ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ենթադրել էինք, որ Լիբանանի հարավում հրադադարի հաստատումը կապված է իրանա-ամերիկյան բանակցությունների հետ: Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ և Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը պետք է ներառնի նաև Իսրայել-«Հըզբալա» ռազմաճակատը: Նախապես Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը լիբանանյան ճակատի վրա չի տարածվում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադի բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է անձամբ:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» տեղեկացվածությամբ՝ այդ սկզբունքային հարցում «հաղթել է Ուիթկոֆ-Քուշներ թիմը, և նախագահ Թրամփը վարչապետ Նաթանյահուին հարկադրել է դադարեցնել «Հըզբալա»-ի դեմ գործողությունները»: Իսրայելցի փորձագետ Իտամար Այհների գնահատմամբ՝ «Նաթանյահուն այդ շախմատային խաղում զինվոր է զոհաբերել, որպեսզի ապահովագրի թագուհուն»: Խոսքը Իրանի միջուկային ծրագիրը չեղարկելուն հասնելու դիմաց «Հըզբալա»-ի դեմ հարձակումները դադարեցնելու մասին է:

Իսրայելական ռուսալեզու vesty-ի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ կառավարության անդամներին ներկայացնելով Լիբանանում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը, վարչապետ Նաթանյահուն հիմնավորել է, որ «գլխավորը իրանական ատոմի հարցն է, եթե Թրամփը կարողանում է այն լուծել, ապա «Հըզբալա»-ի զինաթափման և կազմացրման ուղիղ ճանապարհ է բացվում»:

Հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու Իրանի «պատրաստակամության» մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, իրոք, սենսացիոն է: Եթե իրանա-ամերիկյան բանակցությունների ընթացքում այդ տեղեկությունը գոնե դիվանագիտական «ակնարկի» ձևով հաստատվի, ապա հարկ կլինի ընդունել, որ հետկոնֆլինկտային Իրանը «անցնելու է ամերիկյան ճամբար»: Բայց դա չափազանց լավատեսական է, որպեսզի իրականություն դառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում