Saturday, 25 07 2026
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ

Իրանը կընդունի՞ իսրայելա-լիբանանյան հաշտությունը

Ապրիլի 17-ի կեսգիշերին Իսրայելի և Լիբանանի միջև կհաստատվի տասնօրյա հրադադար: Այդ մասին սոցցանցային գրառման ձևաչափով հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա մանրամասնել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել իր և Լիբանանի նախագահ Աունի ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հեռախոսազրույցների արդյունքում: Թրամփը հավելել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին հանձնարարել է խաղաղություն հաստատելու համար աշխատել երկու կողմերի հետ:

Կարճ ժամանակ հետո ԱՄՆ նախագահը երկրորդ գրառումն է կատարել և հանրայնացրել, որ ինքը Լիբանանի նախագահին և Իսրայելի վարչապետի կհրավիրի Սպիտակ տուն: Ըստ երևույթին, դա կարվի այն ժամանակ, երբ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը բարձր մակարդակով ստորագրման պատրաստ կլինի:

Առերևույթ ԱՄՆ նախագահին, կարծես, հաջողվում է «կանգնեցնել» ևս մեկ պատերազմ: Իրականում, սակայն, իսրայելա-լիբանանյան հրադադարը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների Իրանի նախապայմաններից մեկն է: Երուսաղեմում ընդդիմությունը հենց այդպես էլ հասկացել է և Նաթանյահուին ենթարկել սուր քննադատության: Նախկին վարչապետ Լապիդի գնահատմամբ՝ «Նաթանյահուն ի զորու չէ բանակի հաջողությունները հասցնել քաղաքական հաստատման», իսկ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը համոզված է, որ «Հըզբալան» խաղաղությունը «օգտագործելու է, որպեսզի նոր հարձակման նախապատրաստվի»:

«Եդիոտ ահրոնոտի» տեղեկացվածությամբ՝ «կառավարության անդամները խիստ զայրացել են, որ հրադադարի մասին տեղեկանում են ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումից, բայց Նաթանյահուն քվեարկություն չի կազմակերպել»: Այդուհանդերձ, Իսրայելի բանակը կմնա Լիբանանի հարավի արդեն զբաղեցրած դիրքերում: Այսպիսով, Իրանը հասել է «Հըզբալա»-ի դեմ Իսրայելի հարձակումների տասնօրյա դադարեցմանը: Այդ ընթացքում, հավանաբար, կկայանա իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը:

Մեծ հաշվով Լիբանանի հարավում ծավալվող իրադարձությունները Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի շարունակությունն են: Իրանի հաշվարկով՝ «Հըզբալա»-ն Իսրայելի դեմ երկրորդ ճակատ է վարում: Եթե ԱՄՆ հետ բանակցություններում որևէ առաջընթաց արձանագրվի, ապա օրակարգ է գալու «Հըզբալա»-ի զինաթափման, իսրայելա-լիբանանյան սահմանի ապառազմանակացման և հսկողության հարցը: Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի, դժվար է պատկերացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում