Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Պեկինում «ի՞նչ են ասել Լավրովի ականջին»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Պեկին այցը մամուլում լայնորեն չի լուսաբանվում: Դա վկայում է, որ բանակցությունները կողմերի համար մեծ կարևորություն ունեն: ՌԻԱ Նովոստին փոխանցել է Լավրովի մամուլի ասուլիսի կարևոր դրվագները: Եթե ՌԴ արտգործնախարարի ավանդական դատողությունները և մտավարժանքնները մի կողմ թողնենք, ապա գլխավորը, որ նա բացահայտել է, վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական բնույթին:

ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց ի վեր ՌԴ արտգործնախարարը առաջին անգամ պաշտոնական մակարդակի է բարձրացրել փորձագիտական տեսակետը, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև «տարաձայնությունները ցուցադրական են, իրականում Վաշինգտոնը ռազմականացնում է Եվրոպան, նախապատրաստում Ռուսաստանի հետ զինված դիմակայություն»:

Լավրովը նույնիսկ «մի քայլ առաջ է անցել» և ասել, որ «այդ ամենը տանում է ռազմական դաշինքի ձևավորմանը, որտեղ առանձնահատուկ դեր վերապահվում է կիևյան վարչախմբին»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև բացահայտել է, որ Մոսկվան «հավատարիմ է Ալյասկայի պայմանավորվածություններին, բայց եվրոպական առաջնորդները դրանք արգելափակում» են:

Եթե այս երկու գնահատականները համադրենք, ապա կստացվի, որ Մոսկվան հաշվարկներում սխալվել է: Լավրովը փաստացի ընդունել է, որ անցյալ տարվա օգոստոսին Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կախված է եվրոպական առաջնորդներից: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները ավելի վստահելի են, քան՝ ռուս-ամերիկյանը:

Ինչ վերաբերում է Եվրոպայում ռազմական դաշինքին և դրանում Ուկրաինայի «առանձնահատուկ դերին», ապա տպավորություն է, թե այդ հեռանկարը Լավրովի համար շատ ավելի պարզ է դարձել չինական կողմի հետ բանակցությունների ընթացքում: Այլապես նա այդ մասին չէր հայտարարի Պեկինի մամուլի ասուլիսին: Ճիշտ է, Լավրովը նաև ասել է, որ «Ռուսաստան-Չինաստան համագործակցությունը բոլոր հողմերի դեմ անսասան» է,- բայց թե ինչքանով է դա իրականությանը մոտ՝ պարզ կլինի Վլադիմիր Պուտինի Պեկին այցից հետո, որ նախատեսված է ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Իսկ մինչ այդ տեղի կունենա Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ գագաթաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում