Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իսրայելական «մամուլի» խնդիրը Լիբանանի հայ համայնքի՞, թե՞ Հայաստանի հետ է

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Պոլա Յակուբյանը հանդես է եկել երկրի իրանամետ ուժերի քննադատությամբ: Այդ մասին հայտնել է Israel Inside-ը: Յակուբյանը իրանամետ ուժերին մեղադրել է Լիբանանի ազգային շահերը սահմանելիս «երկակի ստանդարտներ կիրառելու մեջ»: Նրա գնահատմամբ, երբ «Իրանը Միացյալ Նահանգների հետ նստում է բանակցությունների սեղանի շուրջ, դա համարվում է «իմաստուն որոշումը», բայց երբ Լիբանանը փորձում է Իսրայելի հետ քննարկել իր ինքնիշխանության և անվտանգության հարցերը, իշխանությունը համարվում է «ազգային դավաճան» և ենթարկվում սպառնալիքների»:

Պոլա Յակուբյանը, ըստ իսրայելական աղբյուրի, ամփոփել է, որ Լիբանանի խորհրդարանի իրանամետ խմբակցություննեը «Բեյրութին փաստացի զրկում են ինքնուրույն արտաքին քաղաքականություն մշակելու և իրականացնելու իրավունքից» և եզրափակել, որ «Իսրայելի հետ երկխոսության արգելքը ծառայում է ոչ թե լիբանանյան ժողովրդի, այլ Իրանի շահերին»:

Նախօրեին իսրայելական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, որ Լիբանանի հարավում իսրայելական բանակի դեմ մարտերում «Հըզբալա»-ի կողմից զոհվել է «ազգությամբ հայ երկու զինառյալ»: Այլ աղբյուրներ, հիմք ընդունելով Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալները, այդ տեղեկությունը հերքել է: Սոցիալական մեդիայում տեսակետ է տարածվել, որ ապատեղեկատվությունը տարածվել է միտումնավոր: Պատճառը, ենթադրաբար, Իսրայելում Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող չորս անձի ձերբակալությունն է, որ, իբր, «կապ ունեն Ադրբեջանի հետ»:

Այդպես է, թե ոչ եւ ինչո՞ւ իսրայելական մամուլը ձգտել է հանրային կարծիքի մակարդակում «հայերի և ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնել», դժվար է հիմնավոր բացատրություն գտնել, բայց այդ ֆոնին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պոլա Յակուբյանին վերագրվող տեղեկատվությունը նույնպես ենթատեքստային հղման տպավորություն է թողնում: Արդյոք իսրայելական «մամուլի» ուշադրությունը սևռված է Լիբանանի հայկական կազմակերպություններին և կառույցների՞ն, թե՞ Հայաստանին, և տեղեկտվական «ուղերձներն» իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում