Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր օմանցի գործընկերոջ՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի և բանակցությունների վերաբերյալ վերջին զարգացումները: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը՝ պահպանելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ և մասնակցությամբ՝ հեռու ԱՄՆ-ի կործանարար միջամտությունից», – հայտնում է գործակալությունը։











































