Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Էրդողանը Ալիևին «դուրս է բերել հակաիրանական ճամբարից», իսկ հետո՞

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին անվանել է «մեր ժամանակների Հիտլեր»: Կողմերի հռետորաբանությունը հասել է «անդառնալիության կետի», երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Պակիստանը հանդես չգար իրանա-ամերիկյան պատերազմը դադարեցնելու միջնորդությամբ, ապա Թուրքիան «Իսրայելին ցույց կտար իր տեղը»:

Իսրայելա-թուրքական լարվածությունը առերեւույթ կապված է Պաղեստինի և հատկապես Գազայի հարցում Էրդողանի կոշտ դիրքորոշման հետ: Israel Inside-ը, սակայն, համոզված է, որ բուն պատճառը Հնդկաստանից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկներից դեպի Եվրոպա հաղորդակցության ուղիների շուրջ մրցակցությունն է:

Ըստ այդմ, նախաձեռնելով Իսրայելի և Պարսից ծոցի երկրների միջև «Աբրահամյան համաձայնությունների» գործընթացը, Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել «ցամաքային միջանցք, որը Սաուդան Արաբիայից կհասնի Իսրայելի նավահանգիստներ»: Դա թույլ կտա շրջանցել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեպի նեղուցները»: Համանման ծրագիր ունի նաև Թուրքիան, որ հանգուցային է տեսնում Իրաքի Բասրա նավահանգիստը, որտեղից մտադիր է կառուցել «Կյանքի ճանապարհ»՝ մինչև Ջեյհան նավահանգիստ:

Փաստացի Իսրայելը և Թուրքիան մրցակցում են Պարսից ծոցի արաբական պետությունների վստահությունը շահելու համար, բայց, ինչպես միջազգային քաղաքականության մեջ հաճախ է պատահում, ռազմական և առևտրատնտեսական շահերը քողարկում են «մարդասիրական» հռետորաբանությամբ: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը կարող է վերաճել կրոնական-քաղաքակրթական ծավալուն դիմակայության:

Խիստ ուշագրավ է, որ Բաքվի իշխանամետ մամուլը Իսրայելի անվտանգության նախարար Բեն-Գրիվի այցը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ անվանել է «բոլոր իսլամադավանների հասցեին անարգանք և բաց մարտահրավեր»: Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական մամուլը կարեւորում է կրոնական համերաշխության գործոնը: Ապրիլի 12-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է աշխատանքները:

Այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը ձևակերպել է, որ պատերազմից հետո Թեհրանում «դիվանագիտական ներկայացուցչության գործունեության վերսկսումը վկայում է Իրանի հետ հարաբերությունների նշանակությունը»: Պաշտոնական Բաքուն միաժամանակ տարածաշրջանում «խաղաղության և կայունության հաստատմանը աջակցելու պատրաստակամություն» է հայտնել:

Ի՞նչ զարգացումների է նախապատրաստվում Ադրբեջանը, առայժմ բարդ է ասել: Բայց, կարծես, իրողություն է, որ Էրդողանը կարողացել է Ալիևին «դուրս բերել հակաիրանական ճամբարից»: Նաթանյահուն սպառնացել է «հաշիվներ պարզել Իրանի և նրա արբանյակների հետ՝ ի տարբերություն Էրդողանի»: Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Էրդողանին հիշեցրել է «հայերի ցեղասպանությունը և տասնյակ հազարավոր քրդերի սպանությունը»: Հայաստանին բարդ ժամանակ է սպասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում