Thursday, 02 07 2026
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել

Մակրոնը Փեզեշքիանի և Թրամփի հետ զրույցում կոչ է արել հրադադարը տարածել նաև Լիբանանի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի իր պաշտոնակիցներ Մասուդ Փեզեշքիանի և Դոնալդ Թրամփի հետ՝ ասելով նրանց, որ հրադադարի որոշումը «հնարավոր ամենալավ» որոշումն էր և կոչ անելով այն տարածել Լիբանանի վրա։ Այս մասին նա գրել է X հարթակում։

«Ես հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կպահպանվի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ առճակատման բոլոր հատվածներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որ հրադադարը լինի հավաստի և երկարատև», – գրել է նա։

Մակրոնը հավելել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է հասցեագրի Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի, նրա տարածաշրջանային քաղաքականության և Հորմուզի նեղուցով նավարկությունը խոչընդոտող գործողությունների հետ կապված մտահոգությունները։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան իր դերը կկատարի այդ գործընթացում՝ Մերձավոր Արևելքում իր գործընկերների հետ սերտ համակարգմամբ։

Ըստ Մակրոնի՝ նա այս թեման քննարկել է Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Իրաքի առաջնորդների հետ իր զրույցներում։

Մեկ այլ գրառման մեջ Մակրոնը հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ իր զրույցի մասին։ Նա խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին, որոնք մեծ զոհերի պատճառ են դարձել, և իր աջակցությունն է հայտնել այդ երկրին։

«Դրանք ուղիղ սպառնալիք են ներկայացնում ձեռք բերված հրադադարի կայունության համար։ Այն պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա։ Ես վերահաստատեցի Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի վճռականությունն՝ աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և իրականացնելու «Հեզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում