«Սերբիան մտադիր չէ հրաժարվել Կոսովոյից՝ նույնիսկ Եվրամիության նիստում ելույթ ունենալու համար»,- հայտարարել է Սերբիայի փոխնախագահ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Դաչիչը գտնում է, որ Եվրամիության դիրքորոշումը սերբերի և Կոսովոյի ալբանացիների հարաբերությունների վերաբերյալ շատ հեռու է չեզոք լինելուց:
«Ինչպես տեսնում եք, սերբերի դեմ զինվորական հանցագործության համար շատ քիչ ալբանացի է պատասխանատվության ենթարկվել: Սերբիայում՝ Հաագայի դատարանն առաջին հերթին ընկալվում է որպես կողմնապահության նշան»,- հայտնել է նա:
Սերբիայի փոխնախագահը կողմ է արտահայտվել Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունների փոխզիջումային տարբերակով
կարգավորմանը: