«Comlux շվեյցարական ավիաընկերությունը ձեռք է բերել երկու Sukhoi Business Jet ինքնաթիռներ»,- հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Comlux-ը շուկայում առաջին անգամ կնքել է «ընտրովի» պայմանագիր` Sukhoi բիզնես դասի երկու ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է BBC-ն, պայմանագրի գումարը կազմելէ 200 միլիոն դոլար:
Sukhoi Business Jet-ը հագեցած է բարով, աշխատասենյակով, բաղնիքով և ննջարանով: Այս ամենը, ինչպես հույս է հայտնել շվեյցարական ընկերությունը, կհետաքրքրի բիզնես դասով թռչող իր հաճախորդներին:
Ինքնաթիռը նախագծվել է ռուսական Sukhoi և իտալական Alenia Aeronautica ընկերությունների կողմից:











































