Հոկտեմբերի 10-ին «Համաս»-ի ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ օտարկերկացիները Գազայի հատված մուտք գործելու համար պետք է վիզա ստանան: Այս մասին գրում է
MIGnews.com –ը:
Կազմակերպության ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ քայլն արվում է օտարերկրացիների անվտանգությունն ապահովելու համար:
«Այդ օրենքը կարող է խանգարել տարածաշրջանում բարեգործական շատ կազմակերպությունների աշխատանքին, քանի որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է միանգամից կապ հաստատել «Համասի» հետ, որը Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ընդունվում է որպես ահաբեկչական կազմակերպություն»,- նշում է NRG-Մաարիվ կայքը:









































