Գերմանիայում ձախ ծայրահեղականները երկաթգծում կազմակերպել են ահաբեկչություն` բողոքելով Աֆղանստանում ծավալվող պատերազմի դեմ: Նրանք այրել են թունելներից մեկի մալուխը` կաթվածահար անելով Բեռլինի և Համբուրգի միջև եկաթուղային կապը: Այս մասին գրում է Die Welt-ը:
Հայտնի է, որ երկաթուղու աշխատակիցներից մեկը տարօրինակ իր է գտել թունելի մոտ, որից հետո որոշում է կայացվել դադարեցնել երկաթուղային կապը: Ոստիկանությունը ստուգում է ծայրահեղականների կապն այս ահաբեկչության հետ: Երկուշաբթի վաղ առավոտյան հակամիլիտարիստական կազմակերպություններից մեկը ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը: