Հոկտեմբերի 12-ին ամբողջ աշխարհը նշում է Ծխախոտի դեմ պայքարի օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը և «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը այդ օրը առավոտյան ժ. 11:00-ին, Սիրահարների այգում կկազմակերպեն «Բաց դաս»` ծխելու և երկրորդային ծխի թեմայով:
Միջոցառման նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել ծխելու հիմնախնդրին, վերջիններիս մոտ ձևավորել ծխելու դեմ պայքարի ակտիվ դիրքորոշում, երեխաների մեջ սերմանել առողջ ապրելակերպի գաղափարախոսություն, ինչպես նաև հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ծխելու խնդրի վրա:
Միջոցառմանը կմասնակցեն տարրական դասարանի աշակերտները:
Հայաստանի Հանրապետությունը 2009թ. վավերացրեց Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան, որի նախաձեռնողները հասարակական կազմակերպություններն էին, աջակցել է նաև Առողջապահության նախարարությունը:
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է մայիսի 4-ին: