Thursday, 04 06 2026
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Քաղաքապետը մինչև 2020 թ. ներառյալ Երևանի զարգացման ծրագրեր մշակելու խնդիր է դնում

Առաջիկայում կգործարկվի «Գույքահարկի առցանց վճարման համակարգը»
Երևանի բոլոր այն բնակիչները, ովքեր ունեն անշարժ կամ շարժական գույք՝ կկարողանան համապատասխան հարկային պարտավորություններին ծանոթանալ և վճարումներ կատարել «Գույքահարկի առցանց վճարման համակարգի» միջոցով: Այս աշխատանքների ընթացքի և գործարկման փուլի մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ –ի տնօրենի ներկայացմամբ ծրագիրը կգործարկվի նոյեմբերի սկզբին: Զուգահեռաբար բանակցություններ են վարվում տարբեր բանկերի հետ՝ ծրագիրը նաև բանկային համակարգում կիրառելու ուղղությամբ։

«Ծրագրի հաջող ընթացքի համար մենք պետք է ապահովենք համապատասխան տեղեկատվություն և իրականցնենք քարոզչություն, որ մարդիկ նախ տեղյակ լինեն ծրագրի գոյության մասին, ծանոթանան, ապա և օգտվեն ծառայությունից»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մայրաքաղաքում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետում իրականացնելու խնդրին:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ ուսումնասիրություների արդյունքում, սեպտեմբեր ամսվա ընթացքում, հայտնաբերվել է պայմանագրային ժամկետի խախտման 23 դեպք։ Նշված ընկերությունները պատշաճ ծանուցվել են ժամկետների խախտման և դրանց հետևանքների մասին:

Քաղաքապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ:

«Մնչև 2020 թվականը ներառյալ մենք պետք է հստակ պատկերացնենք և ունենանք մեր քաղաքի զարգացման ընթացքն ու ծրագրերը և դրանում ակտիվորեն ներգրավենք ներդրողներին: Այսօր ներդրումների մեծ մասն ուղղված է մայրաքաղաքի կենտրոնին: Կարծում եմ պետք է ընդլայնենք Կենտրոն հասկացությունը, օրինակ, նոր հետիոտն փողոցների հաշվին, և այդ տարածքներում ևս կձևավորենք մշակութային, ժամանցային վայրեր և բիզնես կենտրոններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Կարևորելով մայրաքաղաք մտնող ճանապարհների և հարակից տարածքների արտաքին ձևավորման խնդիրը՝ քաղաքապետը հանձնարարել է արագացնել աշխատանքների ընթացքն ու զուգահեռաբար ուսումնասիրել նաև որոշ մայրուղիների ընդարձակման հարցը: Հանձնարարվել է ներկայացնել Երևանի արտաքին լուսավորման նոր ցանկ, որը կներառի ձևավորման կարիք ունեցող հուշարձանները, շենքերն ու շինությունները:

Մայրաքաղաքի կամարանցումների հետ կապված` Երևանի գլխավոր դիզայները ներկայացրել է, որ հաշվառված 217 կամարանցումներից 49 արդեն վերանորոգվել և ձևավորվել են. դրանցից 16-ը նկարազարդված են, մյուսների արտաքին ձևավորումն ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում աշնանային ծառատունկի կազմակերպման մասով բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ արդեն ձեռք է բերվել 40 հազար ծառ և թուփ, որոնք արդեն բաշխվել են վարչական շրջաններին, համատիրություններին և ուսումնական հաստատություններին։ Քաղաքի տարածքում 2011թ. իրականացվող ընդհանուր կանչապատման աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մշակվել են մի շարք ծրագրեր, այդ թվում նաև նոր շրջանցիկ ճանապահների կառուցում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս ուղղությամբ սերտորեն համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ և համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Հանրակրթության վարչության կողմից տեղեկացվել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում կամավոր վճարումները գերազանցել են 1 մլրդ դրամը և ներկայում հաստատությունների տնօրեններից առաջարկություններ են ներկայացվում նվիրատվությունները նպատակային օգտագործելու ուղղությամբ` մասնավորապես շենքերի վերանորոգման և նոր գույքի ձեռքբերման նպատակով:
Հանձնարարվեց կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում