Ս.թ. հոկտեմբերի 10-ից «Յունիբանկ»-ի «Օպերա» երևանյան մասնաճյուղը սկսել է աշխատել նոր ռեժիմով: Այսուհետ մասնաճյուղն աշխատանքային օրերին հաճախորդներին կսպասարկի ժամը 11:10-ից մինչև 19:30-ը: «Օպերա» մասնաճյուղի հասցեն է ք.Երևան, Սայաթ-Նովա 1: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային սպասարկումից, այդ թվում` ձևակերպել վարկեր, ավանդներ, ստանալ բանկային քարտեր, իրականացնել արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումներ և UNISTREAM դրամական փոխանցումներ: Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:
Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում «Յունիբանկ»-ը հետևողականորեն բարելավում է սպասարկման որակը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներին համապատասխան: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Ամիրյան» (ք.Երևան, Ամիրյան 12) և «Կոմիտաս» (ք.Երևան, Կոմիտասի 15/2) մասնաճյուղերը ևս աշխատում են երկարացված ռեժիմով` երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 9:15-ից մինչև 19:30: «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Երկարացված աշխատանքային օրը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առավել հարմար ժամերին: «Յունիբանկ»-ի լայն մասնաճյուղային ցանցը և ներկայությունը գրեթե բոլոր շրջաններում ապահովում են բանկային ծառայությունների հասանելիությունն ու հաճախորդների հարմարավետ սպասարկումը: Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի քանակը կազմում է 37:












































