Այսօր ժամը 12։10-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Լեռնիկ Շ․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և մկրատաձև փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-y` վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։










































