ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»` Ծրագիր 1 և Ծրագիր 2-ի` «Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի Կմ 29+ 600-ից մինչև Կմ 71+ 500 /Հատված 1/, Երևան-Արարատ Մ2 ճանապարհի Կմ 9+ 312-ից մինչև Կմ 47+ 400 /Հատված 2/ և Երևան-Աշտարակ Մ1 ճանապարհի Կմ 18+ 370-ից մինչև Կմ 29+ 773 /Հատված 3/ վերակառուցում և բարելավում», կապալառուների բաց միջազգային մրցույթի մրցութային առաջարկների բացումը:
Մրցութային փաստաթղթերի փաթեթները ստացել են միջազգային և տեղական 28 կապալառու կազմակերպություններ, սակայն հայտ են ներկայացրել 6-ը` չորս չինական և 2 իսպանական ընկերություններ:
Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովը 20 օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված հայտերը և կհայտարարի նախնական հաղթող կաղմակերպության անունը:









































