Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Այդ հայտարարությունից հետո Ազնավուրին պետք է շնորհազրկեին. դիվանագետ

«Անշուշտ, դեսպանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է: Անկախ նրանից, թե դեսպանը ինչ է մտածում՝ որպես մարդ, որպես արվեստագետ, բայց լինելով պետության ներկայացուցիչ՝ նա պետք է միայն ասի այն, ինչ որ ընդունված է արտաքին հարաբերությունների շրջանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցին՝ կարծիք հայտնեց ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Nouvelles d’Arménie ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայ-թուրքական հարաբերության համատեքստում հայտարարել է. «Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»:

Նավասարդյանը նկատեց, որ եթե դեսպանը նման կերպ է մտածում, ապա նա պետք է անմիջապես դրանից հետո կամ դրանից առաջ հրաժարվեր իր պաշտոնից, կամ նրան պետք է շնորհազրկեն: Արձագանքին, թե թվարկած քայլերից որևէ մեկը, բնականաբար, չի կատարվի, Նավասարդյանը նշեց, որ դա արդեն հարցի մյուս կողմն է. «Եթե սխալը կատարվել է ի սկզբանե, ապա ինչպես ասում են՝ էշի վրա նստելը մի այիբ է, իջնելը՝ մեկ ուրիշ: Սա արդեն խոսում է այն մասին, որ ՀՀ արտաքին գործերի ոլորտում կադրային քաղաքականությունը դրված է սխալ սկզբունքների վրա»:

Նավասարդյանը նաև հավելեց, թե ինքը դեմ է, որ արվեստագետը նշանակվի դեսպանի պաշտոնում, և նկատեց, որ Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան ևս եղել է, ինչը որևէ բան չի տվել Հայաստանին, և հայկական պատմամշակութային արժեքները շարունակել են ոչնչացվել:

Քաղաքագետ-վերլուծաբան Երվանդ Բոզոյանն էլ նկատեց, որ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առումով «թամաշաների էլեմենտը» շատ մեծ է. «Թամաշա անելը` միջազգային կենտրոնները սարքելը, Գյումրիում ծով, Դիլիջանում ֆինանսական կենտրոն սարքելը բավական տարածված թեմա է, և հենց այդ թամաշայի շարքի մեջ է հայտնի Շառլին դեսպան նշանակելը»:

Բոզոյանը նշեց, որ Շառլ Ազնավուրը կարող էր նման հայտարարություն անել՝ որպես մեծ հայ մարդ, և այդ կարծիքը ինքը ևս կիսում է. «Իսկապես, ծիծաղելի է խոսել հայկական աշխարհի մասին, երբ Հայաստանը դատարկվում է, և այդ գործընթացը չի մտահոգում իշխանական վերանխավին: Ես ուրախ եմ, որ սփյուռքում դա նկատվել է, Արամ Առաջինը այդ միտքն առաջինը հնչեցրեց, և այսօր դա ասում է նաև Շառլը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում