Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ալիևի կանսա՞ Նաթանյահուի հրավերին

Իսրայելի կառավարությունը որոշել է Հորդանան գետի արևմտյան ափում 1967թ.-ից ի վեր հրեա վերաբնակիչների համար կառուցված բնակավայրերի հողատարածքները գրանցել «որպես պետական սեփականություն»: Ինչպես տեղեկացրել է «Անադոլուն», առաջարկությունը ներկայացրել են ֆինանսների, արդարադատության և պաշտպանության նախարարներ Սմոտրիչը, Լևնը և Կացը: Որոշումը թույլ է տալիս, որ հրեա վերաբնակիչները հանդիսանան «օրինական սեփականատեր՝ գույքի տնօրինման և վաճառքի իրավունքով հանդերձ»:

Ըստ էության, խոսքը միջազգային իրավունքի առումով Պաղեստինի ժողովրդին պատկանող տարածքների օկուպացիան «օրինականացնելու» և դրանց նկատմամբ Իսրայելի իրավազորությունը վերջնականապես ամրագրելու մասին է: Նախօրեին իսլամադավան տանսերեք երկրի արտգործնախարարները պաշտոնական հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի «զավթողական քաղաքականությունը»: Վերջին մի քանի օրերին թուրքական մամուլը շրջանառության է դրել «մեծ Իսրայել» հասկացությունը և Իսրայելի վարչապետ Նաթանյահուին մեղադրել Մերձավոր Արևելքում «նավաճողական քաղաքականություն վարելու» մեջ:

Փետրվարի 26-ին Պակիստանի նախաձեռնությամբ գումարվելու է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարարակն արտահերթ խորհրդաժողով: Այդ մասին տեղեկությունը հայտնել է «Անադոլուն»: Ըստ այդմ, ԻՀԿ արտաքին գործերի նախարարները պետք է «քննարկեն Արևմտյան ափին վերաբնակեցման և օկուպացված տարածքների բռնազավթման ուղղությամբ Իսրայելի ապօրինի գործունեությունը»: ԻՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կընդունի Իսրայելին դատապարտող հայտարարություն:

Ուշագրավ է, որ ԻՀԿ անդամ է նաև Ադրբեջանը, որ ավելի քան քառորդ դար այդ հարթակն օգտագործել է, որպեսզի իսլամադավան երկրներին տրամադրի Հայաստանի դեմ: Պաղեստինի հարցում պաշտոնական Բաքուն ֆորմալ հանդես է գալիս «երկու ժողովուրդ՝ երկու պետություն» դիրքորոշմամբ: Բայց Ադրբեջանը գործնականում Պաղեստինի անկախ պետությանը չի աջակցում: Բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պաղեստինի հարցն արաբական երկրների խնդիրն է:

Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոնում մասնակցել է Գազայի վերականգնման հարցով Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ադրբեջանը նույնպես Գազայի վերականգնման հիմնադրամին ներդրում է խոստացել: Պաշտոնական Բաքուն, սակայն, այդ տեղեկությունը չի հաստատել: Բոլորովին վերջերս Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երուսաղեմ այցի հրապարակային հրավեր է արել: Ալիևից արձագանք առայժմ չկա:

Չափազանց կարևոր է, որ Պաղեստինի անկախ պետության հարցով ԻՀԿ նախարարական խորհրդաժողովը հրավիրվել է Պակիստանի առաջարկությամբ: Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը: Անցյալ տարի այցելելով Իսմաբադ՝ Իլհամ Ալիևը նույինիսկ Հնդկաստանի հետ բախման դեպքում Պակիստանին ռազմական աջակցության պատրաստակամություն է հայտնել: Ադրբեջանը միաժամանակ սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Նաթանյահուն հայտարարել է Հնդկաստանի մասնակցությամբ «սուննի ագրեսից առանցքը զսպող վեցյակի ալյանս» կազմավորելու նպատակի մասին:

Ի՞նչ ընտրություն կկատարի Ադրբեջանը: Նաթանյահուն ասել է, որ «վեցյակին» մաս կկազմի «ասիական մի քանի երկիր»: Բաքուն կհետևի Երուսաղեմի՞ն, թե՞ կներգրվի Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «եռյակին», որին, կարծես թե, հարում է նաև Եգիպտոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում