Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ավտովթարի զոհ է դարձել Հայաստանի քաղաքացի Գարիկ Սերտիկյանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։
Դեպքը տեղի է ունեցել Նորիո գյուղում, ուր Գարիկի վարած գազալիցքավորման ավտոմեքենան ընկել է ձորը։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել նաև փրկարարները, քանի որ մեծ պայթյունի վտանգ է եղել։ Սակայն ավտոմեքենան դատարկ է եղել, և նրա պահեստարանում գազ չի գտնվել։
Տարվում է հետաքննություն։







































