Ֆրանսիայի սոցիալիստների կողմից նախօրեին անցկացված նախնական ընտրությունների ժամանակ առաջին տեղը զբաղեցրել է Ֆրանսուա Օլանդը` 2007 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած Սեգոլեն Ռոայալի նախկին քաղաքացիական ամուսինը: Օլանդը ստացել է 39%, իսկ նրա հիմնական մրցակիցը` Մարտին Օբրին` 30%:
Մյուս թեկնածուները, ինչպես և սպասվում էր, զգալի հետ են ընկել երկու հիմնական թեկնածուներից: Նախորդ ընտրությունների ժամանակ հաղթանակին մոտ գտնվող Սեգոլեն Ռոայալը (Սարկոզիի հիմնական մրցակիցն էր և հետ էր ընկել ընդամենը մի քանի տոկոսով) հավաքել է սոցիալիստների ձայների միայն 7%-ը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: