Saturday, 25 07 2026
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

Մերձբալթիկան՝ «Ռուսաստանի հաջորդ թիրախ»

Ռուսաստանում առևտրային նավատորմը արևմտյան հարձակումներից պաշտպանելու միջոցներ են մշակվում: Այդ մասին aif.ru-ին հարցազրույցում ասել է ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ, Վլադիմիր Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևը: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը շուտով նախագահ Պուտինին կներկայացնի նավաշինության մինչև 2050 թվականի ծրագիրը: Պատրուշևը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-մ մշակում է Ռուսաստանին Բալթիկ ծովում «շրջափակման ենթարկելու ծրագիր, որի նպատակը Կալինինգրադի մարզի անջատումն» է: Նա սպառնալիք է գնահատել Ֆինլանդիայի կողմից վերջերս հետախուզական ռազմանավի ձեռքբերումը, որի «հագեցվածությունը թույլ է տալիս դիտարկել Ռուսաստանի հյուսիս-արևմտյան ողջ առափնյակը»:

Պատրուշևը կոշտ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նկատմամբ համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա «կարող են լկտիանալ անգամ մերձբալթյան երկրները և Բալթիկայում խնդիրներ հարուցել»: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրենը կանխատեսում է արել, որ ՆԱՏՕ-ն «առնվազն Հյուսիսային Ատլանտիկայում Ռուսաստանի նավագնացությունը շրջափակելու խնդիր ունի»: Նա բացահայտ սպառնացել է, որ այսուհետև «հարկ եղած դեպքում Ռուսաստանի առևտրային նավատորմը Ռազմածովային ուժերից աջակցություն կստանա»:

Առ այս պահը որևէ տեղեկություն, թե ՆԱՏՕ-ի կամ նրա անդամ որևէ երկրի Ռազմածովային ուժերը Ռուսաստանի առեւտրային նավատորմի նկատմամբ արգելանք են հարուցել, հրապարակային տիրույթում չկա: Ենթադրաբար ՌԴ «ստվերային նավատորմին» պատկանող երկու լցանավ աբորդաժի է ենթարկել ԱՄՆ-ը, մեկը՝ Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի և այլ դաշնակիցների օգնությամբ: Հրապարակայնացնելով, որ առեւտրային նավատորմին այսուհետև կարող են աջակցել ռազմածովային ուժերը, ՌԴ նախագահի օգնական Պատրուշևը փաստացի սպառնում է ուժի կիրառմամբ:

Բայց ավելի ուշագրավ է Պատրուշևի հարցազրույցի հրապարակման և Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամանակայանին համընկնումը, որ, ամենայն հավանականությամբ, պատահական զուգադիպություն չէ: ՌԴ Ծովյին կոլեգիայի նախագահը, ով նաև Պուտինի օգնականն է և, ըստ տեղեկությունների, Կրեմլի «նոր քաղբյուրոյի»՝ իրական որոշումներ ընդունող ոչ ֆորմալ մարմնի, անդամ է, ըստ էության անոնսավորում է Արևմուտքի հետ առաջիկա մի քանի տասնմյակի կտրվածքով արմատական դիմակայություն:

Նման նպատակադրվածությամբ Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցություններ Ռուսաստանը չի կարող վարել: Եվ գնալով ավելի է հավաստի թվում եվրոպական առաջնորդների մտահոգությունը, որ Պուտինը «Ուկրաինայով չի բավարարվելու»: Մերձբալթյան երկրների «լկտիանալու» մասին Պատրուշևի դիտարկումը պետք է հասկանալ այն իմաստով, և նա չի էլ թաքցնում» որ Ռուսաստանը պետք է «կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերձբալթցիներին չլկտիացնեն»: Այդպես, ըստ էության, մատնանշվում է նոր պատերազմի թատերաբեմը:

Կալինինգրադի մարզը «անջատելու» ՆԱՏՕ-ի մտադրվածության մասին Պատրուշևի «կանխատեսումը» Մոսկվայի ռազմական ծրագրավորման գաղտնազերծում է: Պոտրուշևն ամփոփել է, որ Ռուսաստանը կձգտի դիվանագիտական ճանապարհով հասնել «ստրատեգիական ապաշրջափակման, իսկ եթե չհաջողվի, հարկ կլինի անցնել ճեղքման»: Ռուսաստանի համար «ստրատեգիական ապաշրջափակումը» ներկա փուլում Կալինգրադի մարզի հետ ցամաքային կապի հաստատումն է: Կարելի է ասել, թե Մոսկվան «բարձր նոտա է վերցնում», որպեսզի Ուկրաինայի հարցում ձեռքբերումներ ունենա: Հնարավոր է, բայց ո՞ւմ է պետք Դոնբասի տիրապետումը, եթե Սուվալյան միջանցքը Կալինինգրադը բաժանում է «միութենական պետության իրավահավասար սուբյեկտ» Բելառուսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում