Friday, 24 07 2026
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Ալիևը կլսի՞ Պահլավիին

Փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Ինչպես հայտնի է, փետրվարի 14-15-ին գումարվում է Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովը: Առայժմ հստակ չէ, թե ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը, հայտնի է, որ նա հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի և Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավար Նաչիրվան Բարզանիի հետ:

Սլովակիայի հետ Ադրբեջանը վերջերս սպառազինությունների գնման խոշոր պայմանագիր է ստորագրել: Ըստ տեղեկությունների, խոսքը վերաբերում է ինքնագնաց ականանետերի մասին: Ադրբեջանական մամուլը գրել է, որ հաշվի է առնվել ռուս-ուկրաինական պատերազմի փորձը, երբ հրետանային և համազարկային ռեակտիվ կրակի համակարգերը ԱԹՍ-երի համար «վերածվում են հեշտությամբ խոցելի թիրախների»: Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավարին, ապա, նրա հետ Ալիևը վաղեմի կապեր ունի:

Նույն օրը սոցիալական X հարթակում գրառում է կատարել Իրանի թագաժառանգ Ռեզա Պահլավին: Նա արտերկրում բնակվող իրանցիներին կոչ է արել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում կազմակերպել և բողոքի ցույցեր անցկացնել, իսկ Իրանի բնակիչների հորդորել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի օրերին «դուրս գալ պատշգամբներ, բարձրանալ շենքերի կտուրներին և կրոնապետության դեմ կարգախոսներ հնչեցնել»: Պահլավին Իրանի ժողովրդին և արտերկրում բնակվող իրանցիներին տեղեկացրել է, որ մեկնում է Մյունխեն, որպեսզի անվտանգության խորհրդաժողովի նիստին ելույթ ունենա:

Ե՞րբ է, ի՞նչ լսարանի համար է ծրագրված ելույթը, Պահլավին չի մանրամասնել: Հայտնի է, որ Մյունխենի խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, Չինաստանի արտգործնախարար Վան Ին: ԱՄՆ պետքարտուղարը, Չինաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը լսելո՞ւ են Իրանի թագաժառանգ Պահլավիին:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բաքու այցից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել: Թագաժառանգ Պահլավին, անկասկած, Մյունխենում բարձրացնելու է Իրանի ժողովրդին «կրոնապետության բռնություններից ազատելու անհրաժեշտության» հարցը:

Ադրբեջանի նախագահը կմասնակցի՞ Պահլավիի ելույթի նիստին, կլսի՞ Իրանում կրոնապետությունը տապալելու և ժողովրդավարական պետություն կառուցելու մասին նրա փաստարկները: Պահլավին խոստացել է կրոնապետության տապալման հաջորդ օրը ճանաչել Իսրայել պետությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Մյունխենի խորհրդաժողովին ընդառաջ՝ Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքը պարսկերեն կոչ է հղել Իրանի ժողովրդին և համագործակցության առաջարկ արել:

Պահլավիի ելույթին Ալիևի ներկայությունը կդիտվի իբրև Իրանում ռեժիմի փոփոխությանն աջակցություն: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանամետ մամուլը և պատմագիտական շրջանակները Պահլավիին օրինական թագաժառանգ չեն համարում: Նրանք պնդում են, որ Իրանը մի քանի հարյուրամյակ կառավարվել է թուրքական ծագման՝ Սեֆյան և Ղաջարական, արքայատոհմերի կողմից: Թագաժառանգ Պահլավին շուրջ մեկամսյա լռությունից հետո կրկին հրապարակ է իջել: Դա որևէ կապ ունի՞ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում