Saturday, 25 07 2026
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան

Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի փաստացի մրցակցին

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևի «գործակալական գործունեության» մասին ընդարձակ հաղորդագրություն է տարածել, որտեղ նա մեղադրվում է «պետական դավաճանության և իշխանությունը բռնությամբ յուրացնելու փորձի», ինչպես նաև «պետական դավաճանության» մեջ: Խիստ ուշագրավ է, որ ՊԱԾ-ը Մեհթիևի «հակապետական գործունեության» երկու դրվագ է ներկայացրել:

Առաջինը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին, երբ Մոսկվայում կազմավորված «միլիարդատերերի ակումբը» մտադրվել էր Իլհամ Ալիևին մրցակից առաջադրել հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին: Այդ փուլում խնդիր էր Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունը: Նա ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով դիմել էր Վլադիմիր Պուտինին, բայց հարցն այդպես էլ չէր լուծվել: Ադրբեջանի ընդդիմության տեղեկություններով, Պուտինը «ընդառաջել է Իլհամ Ալիևի խնդրանքին»:

Երկրորդ դրվագն արդեն վերաբերում է անցյալ տարվա սեպտեմբերին Մեհիթևի և ՌԴ ԳԱ աշխատակից մի կնոջ միջև հեռախոսազրույցին: Ադրբեջանի ՊԱԾ-ը պնդում է, որ այդ կինը ՌԴ ԱԴԾ աշխատակից է, որի միջոցով Մեհթիևը մտադիր է եղել «իշխանափոխության ծրագիրը ներկայացնել Ռուսաստանի հատուկ ծառայություններին»: Այս վարկածն արժանահավատ չէ այնքանով, որ Մեհթևը քառորդ դար Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար է եղել՝ միաժամանակ հանդիսանալով Անվտանգության խորհրդի քարտուղար և ԱԴԾ հետ կապվելու համար ՌԴ ԳԱ «մի կին աշխատակցի» կարիքը հաստատ չէր ունենա:

Մեհթիևի գործն, ինչպես ռուսներն են ասում՝ «կարված է սպիտակ թելերով», բայց շատ կարևոր է նկատի ունենալ, որ նրան և մյուսներին մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցի տառացիորեն հաջորդ օրը: Փաստացի Ալիևը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Բաքվում ունեցել են «ռեզիդենտ»՝ ի դեմս Մեհթիևի, որն իր հերթին «հինգերորդ շարասյուն» է ձևավորել, որպեսզի իշխանափոխություն իրականացնի և «Ադրբեջանը տանի ՀԱՊԿ»:

Մեհթիևը տնային կալանքի է ենթարկվել անցյալ տարվա աշնանը: Վենսի Բաքու այցի նախօրեին դատարանը նրա տնային կալանքի ժամկետը ևս չորս ամսով երկարաձգել է, իսկ Բաքվից ԱՄՆ փոխնախագահի հեռանալու հաջորդ օրը ՊԱԾ-ը փաստացի հրապարակել է նրա մեղադրականը: Իրադարձությունների ժամանակային համընկնումն ակնյատորեն պատահական չէ: Ըստ երևույթին, փակ հանդիպմանը Վենսը Ալիևին հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «թույլ է, հակաքայլ չի կարող անել»:

Որքանո՞վ է Ալիևի հաշվարկն արդարացված, ինչպե՞ս կընթանա Մեհթիևի և մյուսների դատավարությունը, հանրային ի՞նչ արձագանքներ կունենա՝ ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է. Մեհթիևի դեմ քրգործը, ՊԱԾ մեղադրականը և առաջիկա դատավարությունը քաղաքական են: Այլապես Ալիևը չէր հիշեցնի 2013թ. ընտրությունները, երբ իր ճակատագիրը կախված էր Պուտինից: Այսօր նույն գործող մեղադրվում է նաև նախկին փոխվարչապետ Աբասովը: Վերջինս շուրջ քառորդ դար է, բնակվում է Ռուսաստանում: Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում