Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը և իրավապահ մարմիններին՝ Նյու Յորքի Ուոլ Սթրիթում հավաքված ցուցարարներին հալածանքների ենթարկելու համար:
Հարավամերիկյան պետության նախագահը, ով վերջերս է ավարտել քաղցկեղի բուժման կուրսը, կրկին քննադատությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների հասցեին՝ հայտարարելով, թե մարդիկ իրավացիորեն բողոքում են խոշոր կորպորացիաներից, որոնք ազդում են երկրի քաղաքականության վրա:
«Այս շարժումն արդեն տարածվել է 10 քաղաքներում, և հայտնի չէ, թե քանի մարդ է հայտնվել բանտում»,-ասել է Վենեսուելայի նախագահը:
Փորձագետների կարծիքով՝ Չավեսի հակաամերիկյան ելույթները հիմնավորվում են այն հանգամանքով, որ նա հաջորդ՝ 2012 թ. հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում ցանկանում է վերընտրվել նախագահի պաշտոնում:









































