Ոստիկանությունը ձերբակալել է 13 տիբեթցի ակտիվիստների, ովքեր Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գտնվող Չինաստանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Տիբեթի անկախության համար պայքարող «Տիբեթյան երիտասարդության կոնգրեսը» հայտարարել է, որ ցույցը կազմակերպելով՝ իրենք արտահայտել են իրենց բողոքը՝ չինական իշխանությունների կողմից Տիբեթում իրականացված հալածանքների դեմ:
Ցուցարարները թափահարել են կարմրակապույտ տիբեթյան դրոշը և գոռացել. «Ազատությո՛ւն Տիբեթին: Մենք ազատությո՛ւն ենք ուզում»: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է միայն այն բանից հետո, երբ սկսել են քարեր շպրտել Չինաստանի դեսպանատան վրա:









































