Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

Խորհրդավոր մահեր Հայաստանի կալանավայրերում

Շատ ենք լսում քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած հանցագործությունների, սպանությունների, ինքնասպանությունների, հիվանդության պատճառով մահվան դեպքերի մասին:

Վերջին դեպքերից հիշենք «Էրեբունի» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1992թ. ծնված Ռուդիկ Մանուկյանի դեպքը. հոկտեմբերի 4-ին, առավոտյան 03.30-ի սահմաններում նա կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Ռ.Մանուկյանը թողել էր գրություն, որով խնդրել էր ոչ մի դատապարտյալի չմեղադրել, որ իր արարքն անձնական դրդապատճառներ ունի: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրգործ` ինքնասպանության հասցնելու հիմքով: Ռ.Մանուկյանը 2010-ի դեկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 3 ամիս ժամկետով` գողության համար: Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ում. ս.թ. հունվարի 13-ին, ժամը 19:45-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել դատապարտյալ, 28-ամյա Վահրամ Հովհաննիսյանը: Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման` սպանության, գողության, ապօրինի կերպով զենք պահելու, կրելու համար:

Ի տարբերություն իր բախտակցի` Վ.Հովհաննիսյանը գրություն չէր թողել, և նրա արարքի դրդապատճառներն այդպես էլ պաշտոնապես չբարձրաձայնվեցին: Դեպքի առթիվ նախաքննություն սկսվեց, բայց հայտնի չէ, թե այն ինչ փուլում է: Հարց է ծագում` հնարավո՞ր է, որ պետական մարմնի հսկողության տակ գտնվող անձը մնա առանց հսկողության և դիմի նման քայլի… Բայց լինում են նաև դեպքեր, որ ՔԿ հիմնարկի ղեկավարությունը, բուժանձնակազմը տեղյակ են լինում անձի կյանքին սպառնացող վտանգի մասին, ի վիճակի են լինում այն կանխել, սակայն իրենց անգործությամբ կամ գործողություններով ուղղակի նպաստում են դատապարտյալի կյանքից զրկվելուն: Անցյալ տարեվերջին «Վանաձոր» ՔԿՀ-ում տեղի ունեցած Սլավիկ Ոսկանյանի դեպքը դրանցից մեկն է. մինչ այդ ոստիկանական ճնշումների ենթարկված Սլավիկը, հավանաբար ինչ-որ վտանգ զգալով, իրեն թուք էր ներարկել, որպեսզի տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դրանից հետո նրա մոտ կյանքին սպառնացող պրոցեսներ էին սկսվել, ինչի մասին նույնիսկ Լոռու մարզի դատախազն էր տեղյակ եղել, սակայն Սլավիկին ոչ «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել, և ոչ էլ համապատասխան բուժօգնություն ցույց տվել: 3 օր անց նա մահացել էր:

Իսկ 1952թ.-ին ծնված Աշոտ Հարությունյանը մահվան պահին պատիժը կրել էր «Կոշ» ՔԿՀ-ում: Նրա իրավունքների խախտումներն արձանագրել է ՄԻ եվրոպական դատարանը: 2001թ. Ա.Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրգործ` հանցավոր ճանապարհով սեփականության ձեռքբերման և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Նա կասկածվում էր իր գործընկեր Վ.Գ.-ին հասանելիք շահույթը յուրացնելու մեջ: Ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ նա հայտնվել էր բժշկական արտակարգ իրավիճակում. ունեցել էր տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոց, շաքարախտ և տառապել ուժեղ կամ երկարատև ցավերից: Եվրադատարանն արձանագրել է, որ կալանավորն ակնհայտորեն ունեցել է կանոնավոր բժշկական օգնության և վերահսկողության կարիք, որը, սակայն, նրան մերժվել է երկարատև ժամանակահատվածի ընթացքում: Մարդու իրավունքների այս և այլ խախտումների համար ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը Ա.Հարությունյանի իրավահաջորդին պետք է վճարի 16.000 եվրոյին համարժեք փոխհատուցում:

Այս վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ շարունակվում է նաև այսօր. «Առաջին լրատվական»-ը ամիսներ առաջ անդրադարձել էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մի դեպքի. միանգամից երկու ՔԿՀ-ների` «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների բուժմասերի պետ Գոռ Խաչատրյանը, պատասխանատու լինելով դատապարտյալների կյանքի և առողջության համար, երկար ժամանակ անուշադրության էր մատնել «Վարդաշենի» նախկին դատապարտյալ Հարություն Նարգիզյանին: Նրա վիճակն այնքան վատ էր եղել, որ ՔԿ վարչության և բուժմասի կողմից հրավիրված վիրաբույժը` Լևոն Լյուդվիգովիչը, խորհուրդ էր տվել դատապարտյալին շտապ վիրահատել, քանի որ աղիները չէին գործել. նախկինում տարած վիրահատության արդյունքում որովայնային ներսի կարերն արդեն քանդվել էին և դրսի` արտաքին կարերն էին մի կերպ աղիները պահում:

Բուժմասից միայն ցավազրկողներ էին սրսկել, որպեսզի նա գոնե քնել կարողանար: Իսկ երբ շտապ վիրահատության հարցը սրվել էր, Հ.Նարգիզյանին խոստացել էին, որ այն կանեն 160.000 դրամով, սակայն հետագայում խաղի մեջ մտած Գոռ Խաչատրյանի ղեկավարած բուժմասից մի գրություն` «ուղեգիր» էր պատրաստվել այն մասին, որ դատապարտյալ Հ.Նարգիզյանն իր վրա է վերցնում վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը: Արդեն 3-րդ հիվանդանոցում Նարգիզյանին ասել էին, որ վիրահատությունն արժե մոտավորապես 600-700 հազար դրամ, մոտ 2000 դոլար, նշելով, որ պետպատվերի լիմիտը սպառվել է, ՔԿՀ-ի բուժմասից տրված «ուղեգիրն» էլ «պետպատվերի թուղթ չէ»: Այս նույն Գոռ Խաչատրյանը իր հատուկ դերակատարությունն է ունեցել նաև “Առաջին լրատվական» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման մեջ. ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ այնպիսի դեղամիջոցներ է նշանակել, որոնք նպաստել են նրա հիվանդության (քաղցկեղ) խորացմանը: Եվ այս նույն Գոռ Խաչատրյանը շարունակում է մնալ որպես դատապարտյալների և կալանավորների կյանքի և առողջության համար պատասխանատու անձ:

Նշված դեպքերից քանիսի՞ մասով է քրեական գործ հարուցվել, համակողմանի, օբյեկտիվ քննություն իրականացվել և դրանց արդյունքում ՔԿՀ-ի քանի՞ աշխատակից է պատասխանատվության ենթարկվել… Այս հարցերի լիարժեք պատասխանը թերևս ոչ ոք չկարողանա տալ, բայց կան պաշտոնական վիճակագրության պատառիկներ, որոնցից կարելի է որոշ եզրակացություններ անել: Գլխավոր դատախազության կոլեգիայի` օգոստոսին կայացած նիստում գլխավոր դատախազի տեղակալներից մեկն արձանագրել է, որ «տարբեր հիվանդություններից մահացել է 15 դատապարտյալ, որից 7-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարվել են 75 հանցագործություններ 113 անձանց կողմից, այդ թվում` պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու 3, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 65 դեպքեր, ինքնասպանության փորձի 2 և ինքնասպանության հասցնելու 2, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու 1 և ծեծի 2 դեպքեր:

Հանցագործություն կատարած անձանցից 103-ը դատապարտյալներ են, 1-ը` ՔԿՀ-ի աշխատակից, 14-ը` այլ անձինք»: Զեկուցողը միաժամանակ շատ բնական հարց է բարձրացրել. «Մտահոգիչ է և առանձին ուսումնասիրման կարիք ունի մի շարք ՔԿՀ-ներում հանցագործությունների դեպքերի կտրուկ նվազումը, որպիսի հանգամանքը, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի համատեքստում, առկա օպերատիվ տեղեկատվության պայմաններում չի կարելի դիտարկել որպես իրականությանը համապատասխանող պատկեր և վկայում է այդ բնույթի հանցագործությունների բացահայտման ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետության մակարդակի անկման մասին: Հետաքրքիր է, որ թմրամիջոցների իրացման մեղադրանքով ՔԿՀ-ի որևէ աշխատակից չի մեղադրվել, մինչդեռ նախորդ տարիներին, օրինակ` 2008թ. այդ մեղադրանքով կալանավորվել և դատի են տրվել ՔԿՀ 11 աշխատակիցներ և այլն»:

Իհարկե, անցյալ տարի ԱՆ աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից ՔԿՀ-ում` մահացության դեպքերի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքներով, բացահայտվել են մի շարք կազմակերպաիրավական խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված միջոցառումների արդյունքների մասին արդարադատության նախկին նախարարը զեկուցագիր էր ներկայացրել Սերժ Սարգսյանին: Ուսումնասիրության համար ընտրվել է 2010թ. 1-ին կիսամյակը: Արձանագրվել էր դատապարտյալների մահացության 10 դեպք, որոնց պատճառը, ըստ նախարարի, պայմանավորված չի եղել սուբյեկտիվ գործոններով, բազմաթիվ դեպքերում բուժսպասարկումը բարեխիղճ է եղել: Այդուհանդերձ, պարզվել է, որ նշված մահվան դեպքերում ՔԿՀ-ների իրավասու պաշտոնատար անձինք և քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները թույլ են տվել խախտումներ, որոնք առավել խոցելի են դարձրել իրավիճակը…

Արձանագրվել են հետևյալ թերություններն ու իրավախախտումները` 1) խախտվել են ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825 որոշման պահանջները` ստորաբաժանման բժիշկ-մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելու վերաբերյալ, 2) առանձին դեպքերում քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետների կողմից տրվել են ոչ ճիշտ ախտորոշումներ, ինչի հետևանքով տևական ժամանակով դատապարտյալների բուժումը կազմակերպվել է անարդյունավետ, 3) հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն և ինչ հաճախականությամբ, 4) արձանագրվել են պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտյալների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով քննարկման առարկա դարձնելու դեպքեր, 5) ոչ միշտ է բուժումն իրականացվել հիվանդների հիվանդության պատմության փաստաթղթերում արձանագրված ելակետային տվյալներին խիստ համապատասխան, 6) առանձին դեպքերում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով վերլուծություն չի կատարվել և համապատասխան եզրակացություն չի արվել, 7) որոշ դեպքերում սահմանված կարգով կազմված եզրակացություններով ուղեկցված հարկադիր բուժման վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարար չեն համարվել դատարանների կողմից:

Դատապարտյալ Ս.Կարոյանի առնչությամբ ներկայացվել է միջնորդություն, որին կցվել է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ըստ որի վերջինս տառապում է շիզոֆրենոնման հիվանդությամբ և կարիք ունի հատուկ հսկողության` հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, մինչդեռ դատարանը գտել է, որ հոգեբուժական բաժանմունքում բուժումը շարունակելու հիմքերը «պատշաճ ու հստակ չեն»: Կարճ ժամանակ անց հիվանդը դիմել է ինքնասպանության: 8) Արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներից անհարկի ուշացումներով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ինչպես նաև քաղաքացիական բուժհաստատություններ տեղափոխելու դեպքեր, 9) դատապարտյալներից ոմանք տևական ժամանակով չեն ենթարկվել բուժզննումների, 10) բժշկական փաստաթղթերը վարվում են գործավարության կոպիտ խախտումներով: Մասնավորապես, առկա են անստորագիր փաստաթղթեր, անամսաթիվ էպիկրիզներ, առանց սահմանված կարգով ձևակերպված գործուղումների քրեակատարողական հիվանդանոց տեղափոխելու դեպքեր: Վերը նշված խախտումների տեղեկատվություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Որոշ դեպքերով արդեն իսկ ժամանակին սահմանված կարգով պատրաստվել են նյութեր և հարուցվել են քրեական գործեր: Միաժամանակ, նախարարի կողմից կոնկրետ հանձնարարականներ են տրվել քրեակատարողական վարչության պետին` սեղմ ժամկետում արձանագրված խախտումների ու թերությունների համար պատասխանատու անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց նպաստող պայմանները շուտափույթ վերացնելու և համարժեք կազմակերպաիրավական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Այժմ հետաքրքիր է, թե այդ հանձնարարականներից քանի՞սն է կատարել ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանը, դրանցից քանիսո՞վ է ծառայողական քննություն իրականացրել, ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել և ինչո՞ւ են մինչ օրս գոռխաչատրյանները մնում համակարգում… Ո՞րն է նրանց պահելու շահագրգռվածությունը: Համենայնդեպս, Հելսինկյան ասոցիացիան դիտորդների նկատմամբ փոփոխություն էր նկատել ՔԿՎ-ի նոր պետի նշանակումից հետո և արձանագրել իր զեկույցում. «Դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում ՔԿ վարչությունում տեղի ունեցավ կադրային փոփոխություն` փոխվեց վարչության պետ Ա.Գիզիրյանը, և նրա պաշտոնը ստանձնեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Արդյունքում, անհայտ նկատառումներով կտրուկ փոխվեց վերաբերմունքը դիտորդական խմբի աշխատանքի և հետագա գործունեության նկատմամբ: Ըստ նախապես հաստատված ժամանակացույցի` մենք ժամանեցինք «Վանաձոր» ՔԿՀ, հիմնարկի ղեկավարը մեզ ներկայացրեց վարչությունից ուղարկված գրություն, որտեղ առանց որևէ պատճառաբանության արգելվել էր մի քանի դիտորդի մուտքը ՔԿՀ: Մեր` գրության պատճենը տրամադրելու խնդրանքը հիմնարկի ղեկավարը մերժեց` պատճառաբանելով, որ դա ներքին հրահանգ է և կողմնակի անձանց չի կարող տրամադրվել»:

Հետաքրքիր է` ի՞նչ են թաքցնում ՔԿՀ-ներում և ինչո՞ւ…

Էլմիրա Մարտիրոսյան

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում