Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Կինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որի երգերը ջերմացնում են տարբեր սերունդների սրտեր, քանի որ սիրո, ազատության, կյանքի գեղեցկության ու վայրիվերումների, սիրելի քաղաքի՝ Երևանի մասին են, 2025-ի դեկտեմբերին տոնեց ծննդյան 75-ամյակը։

Հայաստանի կինոգործիչների միությունը Հախվերդյանի հոբելյանը տոնեց 2026-ի փետրվարին՝ ցուցադրելով ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» կինոնկարը, որի գլխավոր հերոսներից մեկը Ռուբեն Հախվերդյանն է։

Երգահանն ընտանիքի անդամների հետ էր եկել ցուցադրությանը։ Զուսպ դիտեց ֆիլմը, հայացքով շնորհակալություն հայտնեց ներկաներին և երկրպագուներին հնարավորություն տվեց մի քանի լուսանկար ունենալ իր հետ։

Ֆիլմի ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ներկա չէր ցուցադրությանը, քանի որ մեկնել էր Ջավախք՝ Վահան Տերյանին նվիրված ֆիլմի նկարահանման աշխատանքների նպատակով։ Երեկոն վարեց Խաչատրյանի խորհրդական Արայիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հախվերդյանը լեգենդ է։ Մանուկյանն ընթերցեց Հախվերդյանին նվիրված իր տողերը՝ գրված դեկտեմբերին։

«Ջահել ժամանակ, որ գնում էինք խանութներում գնելու հաց ու փնտրում էինք անկարելի մի խնդություն, Հախվերդյան Ռուբոն ուղղակի փրկություն էր թվում, որովհետև ինքն այն ազատությունն էր, որ գալիս էր շնչահեղձության ձայներից անդին։ Որքան ենք կրկնել՝ մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր, քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել, մոռացիր դու նրանց աղոթքները, հավատա ինքդ քեզ, մի անգամ հավատա քո Աստծուն, հավատա քո հոգուն, հավատա ինքդ քեզ և այրիր կամուրջները քո ետ դառնալու։ Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլի՛կ, քո գլուխը լցրել մթության մշուշով։ Մենք գիտեինք՝ ինչ էլ լինի, գալու է լուսաբացը, ասելու ենք՝ բարի լույս, տիկին Արուս, քո լվացքը չորացել է ու վայելելու էինք մեր համով-հոտով մորքուրի օրհնված հացը։ Հայհոյում էինք, բայց գիտեինք, որ, եթե հայհոյում ենք, հայհոյում ենք առանց թույնի, որովհետև վաղեմի սովորություն է, մարդ պիտի արտահայտվի»,-Հախվերդյանի տարբեր երգերի տողերից բաղկացած իր խոսքն ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ այդպես ապրել է մի քանի սերունդ։ «Հիմա Հախվերդյան Ռուբեն 75 է։ Նա մեր խենթության ու խելառության, երևանյան մեր պատանեկության ու երիտասարդության խորհրդանիշն է։ Հիմա են մեր տարիքները մոտեցել ու մոտեցրել մեզ։ Էն հեռու ժամանակներում, երբ պատանի էինք, ջահել էինք, Ռուբոն այն լեգենդն էր, որը հասանելի չէր։ Նա, նրա շատ հայերեն երգն ու հարազատ հնչյունները մնալու են գալիք բոլոր ժամանակներում, մնալու են բոլոր օրերում և մնալու են, քանի որ չի լինելու մի սերունդ, որը չի հարցնելու՝ դու կարծում ես՝ այդ անձրևն է արտասվում պատուհանից  և չի հավատալու, որ մեր սիրո աշունն էլ երբեք չի կրկնվի։ Չի լինելու մի սերունդ, որը չի հարցնելու փոքրիկ նավակին, թե նա կհասնի արդյոք ծովին կապուտակ ու չի լինելու մի սերունդ, որը Երևանի գիշերներում չի փնտրելու լուսնի ափսեն, իսկ իմ ականջներում միշտ հնչելու է իմ պատանեկության լեգենդի՝ Ռուբոյի ձայնը։ Հախվերդյան Ռուբոն 75 տարեկան է։ Շնորհավոր, լեգենդ»,-եզրափակեց Մանուկյանը։

«Քամին ունայնության» ֆիլմի հերոսներն են Ռուբեն Հախվերդյանն ու Գևորգ Աղեկյանը, որոնք որոշում են այցելել մի քանի տարի առաջ Հայաստանը լքած իրենց ծանոթներին, որոնք երջանկություն գտնելու հույսով հայտնվել են Մոսկվայում, Տալլինում, Հեռավոր Արևելքում։

Ընկերներից յուրաքանչյուրը կյանքի նկատմամբ իր հետաքրքիր մոտեցումներն ունի, ակնկալիքներն ու սպասելիքները։ Նրանք հանդիպում են իրենց ոսկերիչ, նկարիչ, ռեժիսոր ընկերներին։ Մասնակցում են Վիգեն Չալդրանյանի ֆիլմի նկարահանումներին, Տայգայում ապրող ընկերոջ ներկայացման փորձն են դիտում, նկարիչ ընկերոջ հետ նկար են վաճառում և այլն։ Հատկապես Հախվերդյանին շատ է հուզում այն հարցը, թե ընկերներն ինչու են լքել Հայաստանը և ինչու են հենց այդ կերպ ապրում։ Ֆիլմում հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք արդիական են նաև մեր օրերում։

Հարություն Խաչատրյանը «Քամին ունայնության» կինոնկարը թողարկել է 1989-ին։ Ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, նաև նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի հերոսներն են։

Ֆիլմը տարիներ առաջ ցուցադրվել է Ֆրանսիայում՝ «Պոմպիդու» կենտրոնում, որը 2025-ին Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմի հետահայաց ցուցադրություն իրականացրեց։

Կինոնկարը չափազանց հետաքրքիր է, մտածելու, խորհելու, հարցեր առաջադրելու և պատասխաններ գտնելու առիթ է ստեղծում։ Այն նաև անսպասելի վերջաբան ունի։ Հավանաբար, դա էր պատճառը, որ դահլիճում ներկաները ֆիլմի ավարտից հետո մի քանի րոպե ուղղակի լուռ էին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում